Լրահոս 24/7
29.11.2022

Արդարադատության նախարարությանը ԱՄՆ-ից տեխնիկական աջակցություն է տրվել

Արդարադատության նախարարությանը ԱՄՆ-ից տեխնիկական աջակցություն է տրվել

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Չիփ Լեյթինենն այցելել են Պրոբացիայի ծառայություն՝ ծանոթանալու ծառայության կարողությունների զարգացմանը միտված համատեղ քայլերի արդյունքներին:

ԱՄՆ կառավարությունը Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) միջոցով Պրոբացիայի ծառայության Երևան քաղաքի և մարզային մարմիններին է նվիրաբերել գույք և համակարգչային սարքավորումներ, որոնք կնպաստեն ծառայության զարգացմանն ու արդյունավետ գործունեությանը։

Այցի շրջանակներում Պրոբացիայի ծառայության պետ Գևորգ Սիմոնյանը ներկայացրել է ցածր ռիսկայնություն ունեցող պրոբացիայի շահառուների հետ մատնահետքի ճանաչման էլեկտրոնային սարքավորման աշխատանքի միջոցով պրոբացիայի շահառու-պրոբացիայի ծառայող շփումը նվազագույնի հասցնելու պիլոտային ծրագիրը, որը կգործի Երևանում: Շրջայց է կատարվել նաև էլեկտրոնային մոնիթորինգի վերանորոգված և կահավորված, ծրագրատեխնիկական սարքավորումներով համալրված, ինչպես նաև նոր ստեղծված վերականգնողական աշխատանքների ստորաբաժանման աշխատասենյակներում և հոգեբանական աջակցության տրամադրման համար առանձնացված սենյակներում:

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը գոհունակությամբ փաստել է, որ ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) օժանդակությամբ պրոբացիայի ծառայողներն ունեն աշխատանքային անհրաժեշտ կենսապայմանները: Նա նաև փաստել է, որ ցածր ռիսկայնություն ունեցող անձանց հետ շփումը նվազագույնի հասցնելուն միտված պիլոտային ծրագիրը նպատակ ունի մի կողմից պրոբացիայի ծառայողների ներուժն ավելի բարձր ռիսկայնություն ունեցող անձանց հետ աշխատանքին ուղղելու, մյուս կողմից՝ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:

Սարգսյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը հանրապետությունում պրոբացիայի ինստիտուտի զարգացման ռազմավարական առաջնահերթություն ունի, ուստի, առաջիկա տարվա ընթացքում ինտենսիվորեն շարունակվելու են ծառայության աշխատանքում փոփոխությունների իրականացումը, որոնք դրական առումով իրենց ազդեցությունն են թողնելու թե՛ ծառայողների, թե՛ շահառուների վրա։

Հանդիպման մասնակիցները փոխանակվել են արդյունավետ համագործակցության համար շնորհակալական խոսքերով՝ հետագա համագործակցությունն ընդլայնելու ակնկալիքով:

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի (INL) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին, ծրագրի թիմի աշխատակիցները և Պրոբացիայի ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչները:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան