Լրահոս 24/7
30.11.2022

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ Կոնգրեսին կոչ է արել Արցախին 50 մլն դոլարի օգնություն հատկացնել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ի օրենսդիրներին կոչ է անում քննարկվող տարեվերջյան ծախսերի փաթեթում ընդգրկել  Արցախին 50 միլիոն դոլարի օգնության փաթեթը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսին հասցեագրված նամակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանը ամերիկահայ համայնքի և կոալիցիոն գործընկերների անունից շնորհակալություն է հայտնել նրան Կովկասում ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ վերջին լսումների համար:

Լսումների ընթացքում Բոբ Մենենդեսն անընդունելի էր անվանել Վաշինգտոնի ռազմական աջակցությունն Ադրբեջանին և արցախահայերին օգնություն չուղարկելը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մենենդեսին ուղղված նամակում նաև նշվում է հետևյալը. «Ինչպես ցավալիորեն երևաց Ձեր լսումների ժամանակ, ԱՄՆ-ի ներկայիս ներգրավվածությունը տարածաշրջանում ղեկավարվում է նավթով հարուստ Ադրբեջանի կողմից՝ կոռումպացված բռնապետություն, որին Բայդենի վարչակազմը թույլ է տվել թելադրել ԱՄՆ-ի քաղաքականությունը»։

Կոնգրեսի հայկական հանձնախմբի հիմնադիր համանախագահ Ֆրենկ Փալոնին հղած նամակում Համբարյանը շեշտել է.

«Ինչպես գիտեք, Բայդենի վարչակազմը, ինչպես և նախկինում Թրամփի վարչակազմն Ադրբեջանի ճնշման տակ Արցախին ԱՄՆ մարդասիրական օգնությունն արգելափակելու անխոհեմ և անպատասխանատու քաղաքականություն են վարել՝ չնայած այնտեղ դրա լուրջ կարիքին, ինչպես նաև երկու կուսակցությունների լայն աջակցությանը, որն այս օգնության ծրագիրը վայելում է Կոնգրեսի երկու պալատներում։ Արցախին ԱՄՆ-ի օգնության դեմ Ադրբեջանի վետոյի վերացումը Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և մեր համայնքի և կոալիցիոն գործընկերների համար օրենսդրական գերակայություն է»:

Սեպտեմբերին կոնգրեսական Փալոնը և Նևադայի կոնգրեսական Դինա Տիտուսը Կոնգրեսի ավելի քան 45 անդամների աջակցությամբ դիմել էին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ադմինիստրատոր Սամանթա Փաուերին` կոչ անելով «անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հատկացնելով զգալի ռեսուրսներ» վտանգի տակ գտնվող Արցախի հայ բնակչությանն աջակցելու համար:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան