Լրահոս 24/7
30.11.2022

Զոհվել է ուկրաինացի 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար զինծառայող․ Լայեն

Զոհվել է ուկրաինացի 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար զինծառայող․ Լայեն

Եվրոպական միությունը Միացյալ Նահանգների աջակցությամբ կստեղծի հատուկ դատարան, որը կքննի Ուկրաինայում Ռուսաստանի կատարած պատերազմի հանցագործությունները և պատասխանատվության կենթարկի մեղավորներին: Այդ մասին ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մահ ու ավեր և անասելի տառապանք է բերել: Բոլորս հիշում ենք Բուչայի սարսափը: Ենթադրվում է, որ այսօրվա դրությամբ ավելի քան 20 հազար խաղաղ բնակիչ և ավելի քան 100 հազար ուկրաինացի զինծառայող է սպանվել: Ռուսաստանը պետք է վճարի այս դաժան հանցանքների, այդ թվում՝ ինքնիշխան պետության վրա ռազմական հարձակում գործելու համար: Հենց դա է պատճառը, որ սատարելով ՄԱԿ-ի Քրեական դատարանին՝ մենք առաջարկում ենք ստեղծել ՄԱԿ-ի հովանու ներքո մեկ ուրիշ հատուկ դատարան, որը կքննի Ռուսաստանի հանցանքները և կպատժի ագրեսորներին», – հայտարարել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Նրա պնդմամբ, Ռուսաստանը նաև ֆինանսապես պետք է հատուցի: Ուկրաինային հասցված վնասը կազմում է մոտ 600 միլիարդ եվրո: Ռուսաստանը և ռուս օլիգարխները պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման ծախսերը:

Եվրամիությունն արգելափակել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի պահուստներից մոտ 300 միլիարդ եվրո և սառեցրել է օլիգարխներին պատկանող ևս 19 միլիարդ եվրո: Եվրամիությունը պետք է գործընկերների հետ ստեղծի կառույց, որի միջոցով այդ գումարները կուղղվեն Ուկրաինայում վերակառուցման ծրագրին:

Ուրսուլա ֆոն դեր Լայենի համոզմամբ, երբ մի օր պատժամիջոցները կչեղարկվեն, Ռուսաստանը պարտավորված կլինի ստացվող եկամուտներից ամբողջությամբ հատուցել ծախսերը:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավարի խոսքով, համատեղ քայլերով հնարավոր կլինի մշակել իրավական միջոցներ և ապահովել, որ Ռուսաստանի այդ սարսափելի հանցանքներն անպատիժ չմնան:

Աղբյուրը՝ Azatutyun.am

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան