ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված իրավիճակը հանգիստ է։ Ըստ նրա՝ կորոնավիրուսի դեպքերի աճ չկա, հիվանդանոցային ծանրաբեռնվածություն գրեթե չկա. միայն մեկ կենտրոն է, որ այս պահին սպասարկում է կորոնավիրուսով հիվանդներին։
Ավանեսյանի խոսքով. «Այս տարի նկատելի է սուր շնչառական վարակների ակտիվացում, H1N1-ի ակտիվացում, բայց նորմայից շեղված ցուցանիշներ չունենք»։
Նա հորդորել է գրիպի դեմ պատվաստվել. «Պատվաստանյութերը ներառում են վտանգավոր շտամերի դեմ հակամարմիններ, ինչը շատ կարևոր է»։














