ՀՀ կառավարությունը սուբվենցիոն ծրագրերով 1 մլրդ 342 մլն դրամ կհատկացնի ութ մարզերի։
Ինչպես տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, գումարը հատկացվելու է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի և Տավուշի մարզպետարաններին։ Սանոսյանը նշեց, որ իրագործվում են խոշոր ծրագրեր, և հնարավոր է՝ դրանք ուշանան. «Հիմնականում նախագծողների դաշտում է»։














