Կառավարությունը հաստատեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է պետական աջակցություն տրամադրել ՏՏ ոլորտի այն կազմակերպություններին ու անհատ ձեռնարկատերերին, որոնք 2022թ. հունիսից հոկտեմբեր իրենց աշխատակիցներին վճարվող աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել 20%-ից ավելի, ինչպես նաև՝ իրենց կողմից արտերկիր արտահանվող ծառայությունների ծավալը աջակցության տրամադրման ժամանակահատվածում կազմել է իրացման շրջանառության առնվազն 70%-ը։
Նախարարը տեղեկացրեց, որ տրամադրվող պետական աջակցության չափը շուրջ 10 մլրդ դրամ կկազմի։














