Լրահոս 24/7
01.12.2022

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետ

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով. վարչապետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում գործազրկության ցուցանիշները։

Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ կա 3260 թափուր աշխատատեղ. «Կա նաև 50.400 գրանցված գործազուրկ, որը 2021թ. համեմատ նվազել է 8000-ով»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ խոսել է Հայաստանում աղքատության ցուցանիշների մասին. «Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականին Հայաստանում աղքատությունը կազմել է 26,5 %, ընդ որում, եթե մենք համեմատում ենք 2020 թվականի հետ, ունենք աղքատության որոշակի նվազում, իսկ 2019-ի նկատմամբ՝ 0,1 % կետով ունենք աղքատության ավելացում»:

Վարչապետը խոսել է նաև ծայրահեղ աղքատության ցուցանիշների մասին. «2019թ. համեմատ առկա է ծայրահեղ աղքատության  0.1% աճ, իսկ 2020թ. նկատմամբ` 0.8%»: Ըստ Փաշինյանի՝ ավելի վաղ հրապարակված ցուցանիշները համեմատելի չեն, քանի որ 2019-ից փոխվել է հաշվարկի մեթոդաբանությունը.

«Այս ցուցանիշը ցույց է տալիս, որ 2020 թվականին քովիդի հակաճգնաժամային մեր միջոցառումները եղել են խիստ հասցեական: Դրանց արդյունքում ծայրահեղ աղքատությունը կիսով չափ կրճատել ենք, բայց քանի որ հակաճգնաժամային ծրագրերն ավարտվել են, մի փոքր ավելացել է»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև նշեց. «Ցավոք, մենք  աղքատության ցուցանիշների վերաբերյալ ավելի օպերատիվ տվյալներ չունենք, չենք ունենում ու ինձ հավաստիացրել են, որ դա միջազգային ստանդարտ է, ոչ մի երկրում տվյալ տարվա օպերատիվ տվյալները չեն ունենում։ Ամեն դեպքում, ես  համապատասխան հանձնարարականը տվել եմ, որ մենք մեր աղքատության կառուցվածքը պետք է խորը վերլուծենք ու աղքատության հաղթահարման ռազմավարութունը մշակենք մեր գաղափարաբանության շրջանակներում, իսկ գաղափարաբանությունը հետևյալն է՝ աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքի միջոցով, այլ տարբերակ չկա»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան