Լրահոս 24/7
01.12.2022

Վարչապետը հանձնարարեց լուծումներ գտնել ապօրինի կառույցների մասով

Վարչապետը հանձնարարեց լուծումներ գտնել ապօրինի կառույցների մասով

Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ապօրինի կառույցների խնդրի մասին, արձանագրելով, որ ապօրինի տեղադրված կրպակը ապամոնտաժելը կարող է տարիներ և տասնամյակներ տևել:

«Օրինակ, եթե որևէ մեկը մի գիշերվա ընթացքում որոշի Հանրապետության հրապարակի կենտրոնում կրպակ տեղադրել, հետո կարող է պարզվել, որ պետք է տարիներով դատական գործընթաց անցնենք, որ այդ կրպակը հանենք»,-ասաց Կառավարության ղեկավարը:

Վարչապետը հիշեցրեց, որ  2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քվեարկության գիշերը, երբ ոմանք, մտածելով, թե իշխանափոխություն է տեղի ունենալու, մեկ գիշերվա ընթացքում Աջափնյակ վարչական շրջանի կեսում կրպակներ տեղադրեցին:

«Ես շատ ուրախ եմ, որ կամք ցուցաբերեցինք, և իմ հրահանգով այդ բոլոր կրպակները մի քանի օրվա ընթացքում ապամոնտաժվեցին: Դեպքեր ունենք, որ անձը Երևան քաղաքի զբոսայգում ժանգոտված կրպակ է տեղադրել 20-30 տարի առաջ, և մինչև հիմա մեր պետական մարմիններն, այսպես ասած՝ 500-600 կիլոգրամի չափով թուղթ են գրել այդ ապօրինի կառույցի վերաբերյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խիստ կարևորեց ապօրինի կառույցների խնդրի լուծման համար օրենսդրական կարգավորումներ գտնելը և քաղաքական որոշում կայացնելը:

«Ի վերջո, հանրային շահը չի կարող ստորադասվել մեկ կրպակի նկատմամբ որևէ իրավունք ունեցող անհատի շահին: Մենք պետք է այդ խնդիրները լուծենք՝ կայացնելով նաև քաղաքական որոշումներ:

Եթե այս համատեքստում նաև սրա հետ կապված օրենսդրական փոփոխությունների կարիք ունենք, եկեք անենք այդ օրենսդրական փոփոխությունները, որովհետև երբեմն տպավորություն եմ ստանում, որ մեր օրենսդրական կարգավորումները ոչ թե օրինականությունը, այլ՝ ապօրինությունները պաշտպանելու համար են: Չի՛ կարելի այդպես շարժվել: Չի՛ կարող հանրային շահը ստորադասվել անհատական շահին: Պետք է գտնել օրենսդրական լուծումները»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան