Այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանից հետաքրքվել է կենսաթոշակառուների կողմից անկանխիկ առևտրի ցուցանիշների և վերադարձի համակարգից:
Նախարարի խոսքով՝ անկանխիկ գործարքների շարունակական աճ կա. «Հոկտեմբեր ամսվա տվյալներով ունենք 30 տոկոս աճ։ 1 միլիարդ 837 միլիոն է կազմում ընդհանուր անկանխիկ գործարքների ծավալը: Շարունակական աճ կա ինչպես գործարքների թվի, հետվճարի ծավալի, շահառուների թվի ավելացման, այլև միջին հետվճարի առումով: 10 հազարով ավելացել է շահառուների թիվը»։














