Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը Հանձնաժողովի անդամ պատգամավորների մասնակցությամբ հանդիպել է Վեսթմինստեր հիմնադրամի (Westminster Foundation for Democracy – WFD) ավագ կառավարիչ Ռոբբի Վան Լիուվենի և Արմեն Սահակյանի հետ:
Հյուրերը Հանձնաժողովի անդամներին ներկայացրել են Հայաստանի էներգետիկ անվտանգությանն առնչվող վերականգնվող էներգետիկայի զարգացման և խորհրդարանի դերի ամրապնդման նոր ծրագրի մեկնարկի մանրամասները և համագործակցության հնարավոր ուղիները:














