ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը տեղեկացրել է, որ Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983):
Հիշեցնենք՝ այսօր ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռն ընկել է և բռնկվել։ Հայտնաբերվել է 2 այրված դի։
Ինքնաթիռը եղել է մասնավոր, Երևանից ուղևորվում էր Աստրախան։














