Լրահոս 24/7
01.12.2022

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ. ՊՎԾ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Գավառի  պետական համալսարան»  հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: 

Ուսումնասիրվել են 2018-2022 թվականների ընթացքում Հիմնադրամի կողմից իրականացված գնման, աշխատավարձերի հաշվարկման և վճարման գործընթացները, Հիմնադրամի և Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունը և արդյունավետությունը, ինչպես նաև ուսման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը, որոնց արդյունքում արձանագրվել են ընդհանուր 11,8 մլն․ ՀՀ դրամի ֆինանսական խախտումներ, ինչպես նաև Հիմնադրամի աշխատակիցների կողմից հնարավոր կեղծիքներ կատարելու մի շարք դեպքեր: 

Մասնավորապես՝ ուսումնասիրությունն ընդգրկող ժամանակահատվածում Ծառայության կողմից փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ առանց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշման Ռեկտորի կողմից իրեն հատկացվել են  լրավճարներ: Բացի այդ, թվով 33 ուսանողների՝ փաստացի ՀՀ-ից բացակայելու, դասընթացներին և քննաշրջաններին չմասնակցելու պայմաններում, Հիմնադրամի համապատասխան դասախոսների և աշխատակիցների կողմից հաճախելիության և առաջադիմության մատյաններում այդ մասին համապատասխան նշումներ չեն կատարվել, այլ կազմվել և հաստատվել են պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող, իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող, բովանդակությամբ կեղծ տեղեկագրեր:

Նույն ժամանակահատվածում Հիմնադրամի թվով 15 աշխատակիցներ, փաստացի բացակայելով ՀՀ տարածքից և (կամ) չներկայանալով աշխատանքի, ստացել են իրենց ամսական աշխատավարձի գումարներն ամբողջությամբ: Հիմնադրամի թվով 9 աշխատակիցների աշխատավարձերի հաշվարկման համար հիմք հանդիսացող ժամաքանակները սահմանելիս Հիմնադրամի կողմից խախտվել են ՀՀ կառավարության 2007թ. փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման N 5 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջները, որի արդյունքում նշված աշխատակիցները ստացել են հավելյալ աշխատավարձ: Հիմնադրամի թվով 3 տրանսպորտային միջոցների վառելիքը ծախսագրվել է ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի N 1001-Ն որոշմամբ սահմանված ծախսի նորմատիվների շեղումներով, ինչպես նաև ավտոմեքենաների վառելիքի ծախսի հաշվառման համար անհրաժեշտ փաստաթղթերում, մասնավորապես ուղեթերթիկներում ներառվել են իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ օրենսդրական կարգավորումների խախտմամբ, կամայական եղանակով, շուկայականից էական ցածր գներով վարձակալության են հանձնվել անհատույց օգտագործման իրավունքով Հիմնադրամին պատկանող թվով 2 հասարակական նշանակության տարածքներ, իսկ Հիմնադրամի հանրակացարանի շահագործումն իրականացվել է ոչ արդյունավետ: 

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ վերահսկողական գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել են նաև առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող խախտումներ, դրանց արդյունքների վերաբերյալ կազմված տեղեկանքները ներկայացվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքն ապահովելու համար:
Հարկ է նշել, որ  Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից   ևս մեկ ուսումնասիրություն իրականացվում է «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամում, որի արդյունքները կհրապարակվեն ամփոփվելուց հետո: 

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումներն՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան