Նոյեմբերի 30-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Գորիսի ենթապատվիրակության ներկայացուցիչներին։ Տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից։
Մարզպետը շնորհակալություն է հայտնել Հայաստանում ԿԽՄԿ-ի մարդասիրական գործունեության 30 տարիների, նաև մարզային իշխանության հետ սերտ ու համագործակցված աշխատանքի համար։ Ռոբերտ Ղուկասյանը կարևորել է Սյունիքում կազմակերպության ներկայությունն ու նրա իրականացրած ծրագրերի դերը մարզի բնակիչների կյանքում։
2020-ի պատերազմից հետո, ելնելով կարիքներից, կոմիտեն ենթապատվիրակություն է հիմնել նաև Գորիսում՝ այսպիսով ավելի մոտ գտնվելով Սյունիքին ու առավել ակտիվորեն իրականացնելով ծրագրեր՝ ուղղված տեղահանված անձանց խնդիրներին, առողջապահական, հումանիտար ոլորտներին և այլն։
Թիերի Ռիբոն ամփոփ ներկայացրել է (իրենց ունեցած միջազգային մանդատի շրջանակներում) ՀՀ-ում 30-ամյա աշխատանքի ուղղությունները, նաև ապագա գործունեության տեսլականը։ Նշվել է, որ Սյունիքում հատկապես ուշադրության կենտրոնում են սահմանային բնակավայրերը, որպեսզի աջակցեն մարդկանց շարունակել ապրել այնտեղ, որտեղ որ հիմա են։
Պարոն Ռիբոն նաև ողջունել է մարզային իշխանության նախաձեռնությունը, որը կյանքի էր կոչվել վերջերս կայացած աշխատաժողովով՝ համախմբելով Սյունիքում գործող բոլոր միջազգային կառույցներին ու հիմք դնելով այստեղ նրանց համակարգված աշխատանքին։
Ռոբերտ Ղուկասյանը ներկայացրել է տարբեր ոլորտներում այն մարտահրավերները, որոնց բախվում են մարզի բնակիչները 2020-ի, ինչպես նաև 2022-ի սեպտեմբերի պատերազմներից հետո։ Հանդիպմանը քննարկվել են նաև ԿԽՄԿ-ի առաքելության շրջանակի մի շարք գործընթացներ, մասնավորապես, անդրադարձ է կատարվել գերիների, անհետ կորածների ճակատագրին, վերադարձողներին ցուցաբերվող հոգեբանական և այլ աջակցությանը։
«Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցից։ Նա նշել…
Շուրջ 640 հազար միգրանտներ ընդգրկված են Ռուսաստանի ՆԳՆ-ի կողմից վերահսկվող օտարերկրացիների ցանկում, որոնք անօրինական կերպով…
Մարտի 26-ին Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսություն է այցելել Հալեպում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Մուամմեր Հաքան Ջենքիզը…
Մարտի 26-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին օրվա ընթացքում…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար Ադրբեջանի առաջ քաշած նախապայմաններին՝…