Լրահոս 24/7
02.12.2022

Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել. Ավինյան

Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել. Ավինյան

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է մայրաքաղաքում նախատեսված ամանորյա միջոցառումներին՝ տեղեկացնելով, որ մի քանի օրից կմեկնարկեն համալիր միջոցառումները. 

«Այս միջոցառումներն ընդգրկում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանները, իսկ դրանց համերգային հատվածը կենտրոնացված կլինի Հանրապետության հրապարակում և 2750-ամյակին նվիրված պուրակում»։

Նա խոսել է տոնական լուսավորության մասին՝ շեշտելով, որ այս տարի այն լինելու է բացառիկ. «Բոլորը տպավորված են լինելու այն աշխատանքներով, որ իրականացվել են, քանի որ նպատակ ենք ունեցել տոնական մթնոլորտը հասցնել բոլորին՝ բոլոր վարչական շրջաններում։ Այս օրերին քաղաքը հատկապես հյուրաշատ է լինելու՝ հաշվի առնելով մանկական Եվրատեսիլով պայմանավորված հյուրերին»։

Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ տոնական լուսավորությունը քաղաքում կմիանա Եվրատեսիլի բացման արարողությանը զուգահեռ։

Այս համատեքստում փոխքաղաքապետը խոսել է նաև լուսավորության աշխատանքների վերաբերյալ հնչող մտահոգությունների մասին. 

«Այդ աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից, շենքերին հետ կապված համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերին ուղղված մեր առաջնային պահանջը եղել է արվող նվազագույն միջամտությունը, հետագայում նաև՝ շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ Ասեմ ավելին, տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ, և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ, առհասարակ, պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք»։

Տիգրան Ավինյանը նաև շեշտել է. «Վնաս, որպես այդպիսին, քաղաքը, չի կրել: Այն նկարները, որոնք տարածվել են համացանցում, իրականության հետ գրեթե կապ չունեն։ Այն մեծ փոսերը, մետաղյա ձողերը, զարդանախշի մեջի «բոլտը» մեր կատարած աշխատանքի հետ որևէ կապ չունի։ Ժամանակին այդ շենքերին շատ մեծ վնասներ են հասցրել, և դրանք նույնպես այս ընթացքում մենք արձանագրել ենք, ու գարնանը պատրաստվում ենք դրանց անդրադառնալ»:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան