Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը դեկտեմբերի 5-ին ընդունել է «ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամներին՝ նախագահ Ներսես Հեպոյանի գլխավորությամբ:
Ողջյունելով վետերաններին՝ նախարարը կարևորել է նրանց դերն ու նշանակությունը և ընդգծել, որ կառույցը հզորանում է նաև այն ներդրումով, որ ունեն վետերանները ԱԻՆ տարբեր ծառայությունների կայացման գործում:
Գերատեսչության ղեկավարը պարգևներ է հանձնել ԱԻՆ աշխատողի օրվա առիթով: Մասնավորապես՝ պարգևատրվել են պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետներ Գեղամ Ռաֆիկի Լալայանը և Գևորգ Հմայակի Թադևոսյանը՝ «Փրկարար ծառայության պատվավոր գնդապետի» կոչումներով, «ԱԻՆ վետերան» մեդալ է հանձնվել պաշտոնաթող փ/ծ գնդապետ Հրաչ Սիմոնի Ասատրյանին:
Մեդալներով են պարգևատրվել նաև՝ պաշտոնաթող փ/ծ գնդապետ Ավետիք Արամայիսի Բաբայանը, պաշտոնաթող փ/ծ փոխգնդապետ Արթուր Ռաֆիկի Չատինյանը, պաշտոնաթող փ/ծ մայոր Դավիթ Մհերի Հակոբյանը և պաշտոնաթող փ/ծ ավագ Հովհաննես Ստեփանի Անդրեասյանը:
«ՀՀ ԱԻՆ Վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2010 թ. փետրվարի 10-ին: Կազմակերպության հիմնադիր նախագահ էր ընտրվել պահեստազորի գնդապետ Ռոբերտ Ցոլակի Թադևոսյանը, 2011թ. սեպտեմբերին նա հրաժարվել էր զբաղեցրած պաշտոնից: 2011 թվականի սեպտեմբերի 8-ի արտահերթ ժողովի որոշմամբ` խորհրդի նախագահ է ընտրվել նախագահի տեղակալ, պահեստազորի գնդապետ Ներսիկ Ռաֆիկի Հեպոյանը:
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 1,7 հազարի, վիրավորվել է 3,4 հազար մարդ,…
Հանրապետության տարածքում մարտի 30-ի ցերեկը, 31-ին, ապրիլի 2-4-ին օրվա ընթացքում առանձին շրջաններում սպասվում է կարճատև…
Ժամը 17:00-ի դրությամբ, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 9833 ընտրական իրավունք ունեցող…
Մինչև 100 հազար դրամ փոխհատուցման հնարավորություն աշխատող քաղաքացիներին, հայտնում են Կառավարությունից՝ տեսանյութ հրապարակելով։ Եկամուտների համընդհանուր…
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը ԱՄՆ-ի նախագահի նամակին հասել…
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Լռության օրվա հետ կապված…