Սվերդլովսկի շրջանի Ելանսկի զինվորական ուսումնական կենտրոնում մահացել է մարզում հինգերորդ մոբիլիզացվածը։ Նախնական տվյալներով՝ տղամարդը հարբած վիճակում փսխումից խեղդվել է։
Այդ մասին Պետդումայի պատգամավոր Մաքսիմ Իվանովը հայտնել է It’s My City պորտալին։
Դա տեղի է ունեցել երեք շաբաթ առաջ, սակայն մահվան մասին հայտնի է դարձել միայն այսօր։
Ավելի վաղ նա հայտնել էր, որ իրեն հաջողվել է գլուխ հանել մոբիլիզացվածների շրջանում զանգվածային հարբածությունից, երբ ալկոհոլի վաճառքը սահմանափակ է եղել։
Աղբյուրը՝ e1.ru














