Ժամը 18։00-ի դրությամբ Երևանի մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերսկսվել է։ Այս մասին տեղեկացնում է Երևանի մետրոպոլիտենը:
Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները։ Գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի մետրոպոլիտենը այսօր և վաղը՝ դեկտեմբերի 6-ին և 7-ին, ժամը 11:00-18:00-ն չի գործելու:














