Լրահոս 24/7
06.12.2022

2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով

2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Մանե Ադամյանը տեղեկացրել է.

«2021թ. հուլիսին հրապարակված և այնուհետև Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատարի կողմից Երևանում ներկայացված ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակում Եվրոպական միությունը հանձնառություն ստանձնեց տարբեր ֆինանսական գործիքներով (վարկ, դրամաշնորհ, երաշխիքներ, մասնավոր հատվածում ներդրումներ) մոբիլիզացնել 2.6 մլրդ եվրո՝ Հայաստանին 5 փոխհամաձայնեցված առաջնահերթ ուղղություններով աջակցելու նպատակով:

Դրանք են`
  Աջակցություն կայուն, նորարար և մրցակցային տնտեսությանը. ուղղակի աջակցություն 30000 ՓՄՁ-ներին,
  Կապի և սոցիալ-տնտեսական զարգացման խթանում. Հյուսիս-հարավ միջանցքի կառուցման աշխատանքներում համագործակցություն,
  Ներդրումներ թվային վերափոխման, նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտում,
  Աջակցություն հարավային շրջանների դիմակայունության ամրապնդմանը,
  Ներդրումներ Երևանում. խելացի և կանաչ Երևան:

Այնուհետև, Վարչապետի գլխավորությամբ և Կառավարության անդամների մասնակցությամբ կայացած պարբերական քննարկումների արդյունքում հայկական կողմը ձևավորեց ծրագրային փաթեթ՝ մատնանշելով յուրաքանչյուր ուղենիշի ներքո առաջնահերթ ծրագրերը: Հայկական կողմը առաջարկեց նաև 2 հավելյալ ուղենիշներ, որոնք են՝ աջակցություն կրթության հասանելիությանը և աջակցություն աղբի և ջրի կառավարմանը: 2021թ. սեպտեմբերին այս փաթեթը պաշտոնապես փոխանցվեց ԵՄ կողմին: Այնուհետև ձևավորվեցին աշխատանքային խմբեր՝ Կառավարության շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավմամբ՝ յուրաքանչյուր ծրագրային առաջարկ ԵՄ կառույցների և եվրոպական ֆինանսական ինստիտուտների հետ ավելի մանրամասն մշակելու և իրականացնելու նպատակով:

Փաթեթի ծավալները հաշվի առնելով՝ ԵՄ կողմի առաջարկով նախ առանձնացվեցին առաջնահերթ ծրագրեր՝ փաթեթի իրականացման մեկնարկի նպատակով, ուստի տարբեր ծրագրեր գտնվում են մշակման և իրականացման տարբեր փուլերում:

Մասնավորապես՝

Ուղենիշ 1
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանում գործող տարբեր առևտրային բանկերի հետ հաստատել է շուրջ 30 մլն եվրո արժողությամբ ծրագրեր ՓՄՁ մրցունակության բարձրացման նպատակով և 13 մլն եվրո արժողությամբ ծրագրեր կանանց ձեռներեցության խթանման նպատակով:
Միևնույն ժամանակ, ամփոփման փուլում է գտնվում Եվրոպական ներդրումային բանկի և Կենտրոնական բանկի Գերմանահայկական հիմնադրամի համագործակցությամբ մշակված ծրագիրը, որով ակնկալվում է շուրջ 70 մլն եվրո հատկացնեել ՓՄՁ-ների կանաչացմանը և տեխնոլոգիական հագեցմանը, կանանց ձեռներեցությանը, տարածաշրջանային և ներառական զարգացում ապահովող բիզնեսներին:

Ուղենիշ 2
Ծավալուն աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի (ներառյալ՝ Բարգուշատի թունելը) ծրագրի նախապատրաստման նպատակով: Մասնավորապես՝ իրականացվել են ծրագրի սոցիալական և բնապահպանական ազդեցության գնահատումները, ծրագրի տեխնիկատնտեսական ուսումնասիրության հիմնական մասը, ինչի արդյունքում ներկայացվել են մի շարք ռեկոմենդացիաներ: Շուրջ 900 մլն եվրո գնահատված ծրագիրն ակնկալվում է եվրոպական կողմին ներկայացնել հաջորդ տարի՝ վարկ-դրամաշնորհ խառը գործիքակազմով ֆինանսավորման նպատակով:

Ուղենիշ 3
ԵՄ հետ մշակվել և հաստատման փուլում է գտնվում նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 15.3 մլն եվրո հատկացնել Արարատի, Կոտայքի և Գեղարքունիքի բոլոր դպրոցների բնագիտական ուղղություններով (քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ՏՀՏ) լաբորատորիաների վերակառուցման և վերազինման համար:

Ուղենիշ 4
Հաստատվել է «ԵՄ դիմակայունության գործիքը Հայաստանի համար» ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակում 9 մլն եվրո դրամաշնորհային աջակցություն կտրամադրվի Սյունիքի մարզում գործող ՓՄՁ-ների աջակցության և Սյունիքում համայնքային փոքր ենթակառուցվածքային ծրագրերի ֆինանսավորման նպատակով:
Մշակվել և հաստատման փուլում է գտնվում ԵՄ նոր բյուջետային աջակցության ծրագիր, որի շրջանակում տրամադրվող դրամաշնորհային միջոցներից Կառավարությունը նախատեսում է 14 մլն եվրո հատկացնել Կապանի 13 կրթահամալիրների վերանորոգման, գույքով ապահովման և ուսուցիչների վերապատրաստման համար, կրթության կազմակերպման նպատակով ձեռք կբերվեն 8 միկրոավտոբուսներ:

Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում նաև Սյունիքում ոչ ֆորմալ նորարարական կրթության զարգացման նպատակով 20 մլն եվրո ընդհանուր արժողությամբ ծրագիրը (10 մլն եվրո դրամաշնորհ, 10 մլն եվրո վարկ), որով Սյունիքի մարզում կստեղծվեն 2 ՔՈԱՖ սմարթ-կենտրոններ:

Ուղենիշ 5
Հաստատվել է 25 մլն եվրո (5մլն եվրո՝ դրամաշնորհ, 20 մլն եվրո՝ վարկ) արժողությամբ «Երևանի ավտոբուսներ» ծրագիրը, որի շրջանակում ձեռք կբերվեն սեղմված բնական գազով աշխատող 87 ավտոբուսներ Երևանի համար. առաջին խմբաքանակը կլինի Երևանում 2023թ. սկզբին:
Ամփոփման և հաստատման փուլում է գտնվում Երևանում Էներգաարդյունավետության բարձրացման ծրագիրը՝ ընդհանուր 37 մլն եվրո արժողությամբ (10 մլն եվրո՝ դրամաշնորհ, 25 մլն եվրո՝ վարկ, 2 մլն եվրո համաֆինանսավորում), որով նախատեսվում է վերանորոգել Երևանի 29 մանկապարտեզ և 6 պոլիկլինիկա:

Միևնույն ժամանակ, տեղեկացնում ենք, որ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք այլ ծրագրեր մշակման տարբեր փուլերում են: Սրանից զատ, Կառավարությունը շարունակում է համագործակցել Եվրոպական միության հետ առաջնահերթ այլ ուղղություններով: Մասնավորապես՝ հաստատվել են 10 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված ոստիկանության բարեփոխումներին, միգրացիայի կառավարմանը և մարդու իրավունքների պաշտպանությանը, ինչպես նաև 5.2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային ֆինանսավորման համաձայնագիր՝ ուղղված Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավմանը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան