Լրահոս 24/7
07.12.2022

Շողակաթ համայնքում ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք

Շողակաթ համայնքում ոռոգելի կդառնա 500 հեկտար հողատարածք

Գեղարքունիքի մարզպետն ընդունել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ղեկավար Ժաննա Հարությունյանին և փորձագետ Հասմիկ Մանասյանին։ Հանդիպման սկզբում ժաննա Հարությունյանը ներկայացրել է ՄԱԶԾ «Կանայք և երիտասարդները նորարար տեղական զարգացման գործընթացներում» ծրագրի ուղղությունները, նպատակները, իրականացված աշխատանքների արդյունքները և առաջիկա անելիքները։ Ծրագիրն իրականացվում է 2019 թվականից և աջակցություն է ցուցաբերում Հայաստանի 52 բազմաբնակավայր համայնքներին։

Ինչպես ներկայացրել է Ժաննա Հարությունյանը, ծրագրային նպատակներից ելնելով՝ Գեղարքունիքի մարզում աջակցություն են ցուցաբերել՝ ձևավորելու համայնքի ղեկավարին կից կանանց և երիտասարդների խորհրդակցական մարմիններ, որոնց հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հատուկ իրենց համար նախատեսված դրամաշնորհային մրցույթներին, ներգրավված լինելու ՄԱԶԾ կողմից կազմակերպված վերապատրաստումներին, իրականացրել են կանանց նախընտրական և հետընտրական դասընթացներ, համավարակի ընթացքում մարզում միայնակ ծերերին բաժանվել է սնունդ և պաշտպանիչ միջոցներ, իրականացվել է հոգեբանական խորհրդատվություն կամավոր հոգեբանների կողմից, տեղահանված կանանց շրջանում իրականացվել է դրամաշնորհային ծրագրեր։

Շողակաթ համայնքում, որն արդեն ընդգրկված է Ճամբարակ խոշորացված համայնքի կազմում, ընթացքի մեջ է «Խելացի ոռոգման ծառայության ներդրման» ծրագիրը, որը հնարավորություն կտա ոռոգելի դարձնել Արտանիշ և Շողակաթ բնակավայրերի շուրջ 500 հեկտար հողատարածք։

Ծրագրի փորձագետ Հասմիկ Մանասյանի ներկայացմամբ՝ Շողակաթում հիմնվող «Խելացի ոռոգում» համակարգը, որը Գեղարքունիքում առաջին ու բացառիկ կառույցը կլինի, նախատեսում է 30 հազար խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրավազանի և կաթիլային կամ անձրևացնող ոռոգման համակարգերի տեղադրում։ Օրվա կարգավորիչ ջրավազանում ջուրը գարնանային վարարումների ընթացքում կուտակվում է ձնհալից կամ ջրաղբյուրներից, իսկ ամռան ընթացքում՝ 44 լիտր վայրկյան հզորության խորքային հորից։ «Խելացի ոռոգման» համակարգն իր մեջ ներառելու է գեոմեմբրանային օրվա կարգավորիչ ջրավազան, հիդրոօդերևութաբանական կայան, արևային համակարգերով աշխատող պոմպակայան, ինչպես նաև խելացի լուծումներով ջրաբաշխիչ կայաններ։

Ջրավազանը կառուցվելու է նորարական մոտեցմամբ՝ գետնափոր և գեոմեմբրանային ծածկույթով, որն ունի մի քանի անգամ ցածր արժեք, քան երկաթբետոնե ջրավազանը։ Ջրավազանը կառուցվելու է 8000 քառակուսի մետր տարածքի վրա, ունենալու է 4 մետր խորություն։ Այժմ ավարտված են չափագրման աշխատանքները, ավարտվել է ավազանի կառուցման համար հայտարարված մրցույթը, ընթացքի մեջ են ավազանի կառուցման հողային աշխատանքները։ Աշխատանքների իրականացման ընթացքին զուգահեռ՝ համայնքում կիրականացվի ծառայության սակագների եւ մատուցման ձեւի հետ կապված հարցերի հստակեցում։ «Խելացի ոռոգում» համակարգը նախատեսվում է շահագործման հանձնել 2023 թվականի ընթացքում։

«Շողակաթում և Արտանիշում «Խելացի ոռոգում» համակարգի հիմնումը չափազանց կարևոր եմ համարում՝ կարծելով, որ այն իր նկատելի ու դրական ազդեցությունը կունենա հողերի մշակության ծավալների ավելացման, արդյունավետության բարձրացման, բնակչության կայուն զբաղվածության և եկամուտների ապահովման, իսկ առավելապես գյուղատնտեսության զարգացման ու արդիականացման ուղղություններում։ Բայց այստեղ մի կարևոր նրբություն կա, այն, որ պետք է հետևողականորեն աշխատենք գյուղացիական տնտեսությունների հետ, նրանց բացատրենք, թե կոնկրետ որ մշակաբույսը կարող է ավելի լավ եկամուտ ու արդյունք ապահովել։ Եթե համակարգը գործի կաթիլային ոռոգման եղանակով, ապա պարզ է, որ շեշտը պետք է դրվի այգիների հիմնման վրա, իսկ անձրևացնող եղանակի դեպքում՝ հացահատիկի, կարտոֆիլի կամ այլ մշակաբույսերի արմատավորման և զարգացման վրա։ Այս առումով էլ մենք պետք է աշխատենք ու գործողությունները ծրագրենք համատեղ։ Եվ այս ծրագրի իրականացումը մինչև վերջ ապահովելու համար մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած կարգի աջակցություն»,- այս մասին գրել է Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան