Նվազագույն աշխատավարձը հունվարի 1-ից կդառնա 75.000 դրամ՝ նախկին 68.000 դրամի փոխարեն։ ԱԺ–ն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի փոփոխությունը:
Ընդդիմադիր խմբակցությունները նախագծին ձեռնպահ քվեարկեցին։ Նախագիծն ընդունվեց 65 կողմ, 0 դեմ, 27 ձեռնպահ ձայնով։














