ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած նածագիծը, որով առաջարկվում է նվազեցնել պաշտոնյաների հավելավճարները:
««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծով առաջարկվում է առանձնակի ռիսկային և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաև Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով:
Ըստ առաջարկվող փոփոխությունների` Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս:
Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմաված 60 տոկոս հավելումը ևս կնվազեցվի` դառնալով 55 տոկոս:
Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաև կոմիտեի ծառայողների` մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի` դառնալով 92 տոկոս:














