Լրահոս 24/7
07.12.2022

Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին

Երկրաշարժի 34-րդ տարելիցի կապակցությամբ Գյումրիում այսօր հարգանքի տուրք են մատուցել անմեղ զոհերի հիշատակին։

Գյումրի է այցելել ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի, ԱԺ պատգամավորների, մարզի համայնքների, ուժային կառույցների ղեկավարների, Գյումրիում ՌԴ հյուպատոսի, մարզային և քաղաքային իշխանությունների, ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչների, պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ և քաղաք այցելած հյուրերի հետ, ծաղիկներ են դրել երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Մինչ այդ հոգեհանգստի կարգ է անցկացրել Շիրակի թեմի առաջնորդը։

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով օրվա խորհրդին նշել է․ «Ժամանակի ընթացքում ամենատարբեր տեմպերով շինությունները, ճանապարհները վերանորոգվել են, դեռ կվերանորոգվեն հաստատ, բայց աղճատված ճակատագրերը վերականգնել չի լինի։

Դա շատերի համար կորցված մանկություն էր, ես վստահ եմ, որ հատկապես Գյումրիում որևէ ընտանիք չի մնացել հեռու այս աղետից և յուրաքանչյուրի ընտանիքում ողբերգություն կա։ Ցավոք, տարեգրությունը և ժամանակը չի ամոքում վերքերը, դա չսպիացող վերք է, որը մշտապես արնահոսում է»։

Երկրաշարժից մնացած գլխավոր խնդիրը մարզպետը համարել է տնակներում բնակվողների հիմնահարցը, ըստ մարզպետի, տնակում բնակվող ու անօթևանի կարգավիճակ չունեցող ընտանիքների խնդրի լուծմանն է կառավարությունը քայլ քայլ գնում․ « Տնակներում բնակվողների խնդրից զատ, կարևոր խնդիրը, որ կա վթարայիններն են, որին այսօր փորձում ենք լուծում տալ։

Այս տարի և Աշոցքի Կոճոռ թաղամասի մասով նախագծում ունենք և Գյումրու վթարային շենքերից Տիգրան Մեծ 5 շենքի մասով, պայմանավորվածություն կա քաղաքաշինության կոմիտեի հետ նաև մյուս շենքերի մասով լուծում տալ, առաջնահերթներից մնում է Անտառավան 26-ը, Ղուկասյան շենքը, որը նույնպես վատթար վիճակում է։

Բայց ես կարծում եմ, որ նախկին Լենինականի երբեմնի հմայքը վերականգնելու համար պետք է զարկ տալ տնտեսությանը և միայն տնտեսական ակտիվ հոսքերը կկարողանան քաղաքի հմայքը վերականգնել, այս առումով ևս ՀՀ կառավարությունը հստակ ծրագրեր ունի, որոնց իրականացման համար քայլեր են ձեռնարկվում»։

Նշենք, որ ինչպես ամեն տարի, այս տարի ևս առավոտյան Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում պատարագ է մատուցվել ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան