Լրահոս 24/7
09.12.2022

Զոհված զինծառայողների զավակները և եղբայրները չեն զորակոչվի․ Արցախի Աժ․

Զոհված զինծառայողների զավակները և եղբայրները չեն զորակոչվի․ Արցախի Աժ․

 Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ դեկտեմբերի 9-ի արտահերթ նիստում քննարկվել և  միաձայն  ընդունվել է ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագիծը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանի նախագահությամբ նիստում նախագիծը ներկայացրել է Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ Սերգեյ Առստամյանը:

Նրա խոսքով՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրինագծի  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է  օրենքի գործողության ընթացքում  դրա  21-րդ հոդվածի  5-րդ մասի կարգավորիչ հարաբերությունը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի հետ համապատասխանեցնելու հանգամանքով:

«Գործող օրենքը, բացի  զինծառայության ընթացքում մահացած ծնող, եղբայր կամ  քույր ունենալը, զինծառայությունից ազատվելու պարտադիր պայման է սահմանում նաև ընտանիքի միակ արու զավակ լինելը: Սակայն, կան Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, հատուկ առաջադրանք կատարելու,  հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, մահացած զինծառայողների զավակներ կամ կրտսեր եղբայրներ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, քանի որ ընտանիքի միակ արու զավակը չեն»,- նշել է Ս. Առստամյանը՝  հավելելով, որ   «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» փոփոխությամբ առաջարկվում է 2018 թվականի հոկտեմբերի 31-ի ՀՕ-51-Ն oրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ`

«Քաղաքացին, որն ունի Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում, կամ՝ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության, կամ՝ հատուկ առաջադրանք կատարելու, կամ՝ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է և ունի Արցախի Հանրապետության զինված ուժերում, կամ՝ այլ զորքերում, կամ՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետությունում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող, կամ՝ եղբայր, կամ՝ քույր, զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության և նախնական զինվորական պատրաստության ծրագիրը յուրացնելուց, ստուգարքներ հանձնելուց և զինվորական երդումն ընդունելուց հետո արձակվում է պահեստազոր և վերցվում հաշվառման՝ համապատասխան զինվորական կոմիսարիատում, միաժամանակ հնարավորություն ընձեռելով քաղաքացուն, իր դիմումի համաձայն, հրաժարվել սույն մասով սահմանվող արտոնությունից, և պարտադիր զինվորական ծառայության անցնել սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված ժամկետներում»:

Ի պատասխան պատգամավոր Դավիթ Գալստյանի հարցի՝ Կառավարության լիազոր ներկայացուցիչը  հայտնել է, որ  Պաշտպանության նախարարի հետ քննարկվել ու նրա կողմից  դրական պատասխան է տրվել նաև առաջարկին, ըստ որի՝ նշված արտոնություններից հրաժարվելու և ծառայությունը շարունակելու դեպքում  զինծառայողին  հնարավորություն կընձեռվի  ընտրել զորամասը, ինչպես նաև՝ նախնական զինվորական պատրաստությունն անցնելուց հետո կարողանան նաև զինվորական մասնագիտություն ձեռքբերել:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան