Լրահոս 24/7
09.12.2022

Հայաստանում կստեղծվի նոր՝ Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

Հայաստանում կստեղծվի նոր՝ Ներքին գործերի նախարարություն. ԱԺ-ն քննարկում է նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որ ենթադրում է ստեղծել ներքին գործերի նախարարություն։

ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը տեղեկացրեց, որ սա հերթական նախարարության ստեղծումը չէ. «Բովանդակային առումով սա ենթադրում է ոստիկանության ոլորտի նկատմամբ խորհրդարանական և քաղաքացիական վերահսկողության իրականացում»։

Փոխնախարարի խոսքով՝ նախագիծը մշակելիս ուսումնասիրել են եվրոպական և հետխորհրդային ավելի քան 30 երկրի փորձ. «Այսպիսի համակարգերում ոստիկանությունը հիմնականում քաղաքացիական նախարարության ենթակայության ներքո է գործում և, ըստ այդմ, ապահովում է ոլորտի համապարփակ կատարելագործումը և զարգացումը»։

Սարգսյանի խոսքով՝ նախագծերը մշակվելիս ելել են այն կանխավարկածից, որ հանրությանը մատուցվող ծառայությունները մեկ րոպե անգամ չկանգնեն. «Միավորվում է երեք կառույց՝ մեկ նախարարության ներքո։ Հետևապես, նախագծային լուծումները տանում են նրան, որ շուրջ 4 ամիս կունենանք 13 նախարարություն, ԱԻՆ-ը կշարունակի գործել՝ մինչև ՆԳՆ-ում համապատասխան կադրային նշանակումները կարվեն»։

Ըստ փոխնախարարի. «Ըստ էության ոստիկանության ոլորտի բարեփոխումների պատասխանատու կունենանք՝ ի դեմս Ներքին գործերի նախարարության, նաև կունենանք ոլորտի քաղաքական պատասխանատու՝ ի դեմս ներքին գործերի նախարարի: Իսկ ոստիկանությունը ոստիկանապետի մակարդակով պատասխանատու կլինի այս ծառայության ամենօրյա գործունեության համար»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան