Լրահոս
10.12.2022

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել

Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է․ ՄԻՊ-ն ուղերձ է հղել

ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը ուղերձ է հղել Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Շուրջ 75 տարի առաջ ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով պետությունների մեծ ընտանիքը համաձայնել է, որ մարդու անօտարելի արժանապատվության, հավասարության ու մարդկային ընտանիքի յուրաքանչյուր անդամի անքակտելի իրավունքների ճանաչումը ազատության, արդարության ու աշխարհում խաղաղության հիմնաքարերն են։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության անփոփոխելի 3-րդ հոդվածով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:

Իզուր չէ, որ ժողովրդավարությունների չափման միավորը մարդու իրավունքների ու ազատությունների ապահովման վիճակն է, թե ինչպես են հանրային իշխանության մարմիններն ապահովում, որ անձինք ազատորեն իրացնեն իրենց իրավունքներն ու ազատությունները։ Եվ պետության ստեղծումը հենց այն սոցիալական համաձայնությունն է, որի կենտրոնական պայմաններից է իրավունքների ու ազատությունների գործնականում իրացման հնարավորությունների ստեղծումն ու դրանց անդադար կատարելագործումը։

Այլ կերպ ասած, հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները։ Մեր երկրում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուցիոնալ ճարտարապետությունում կարևոր տեղ է զբաղեցնում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, որպես սահմանադրական անկախ մարմին՝ միտված իրավունքների և ազատությունների խախտումների կանխարգելմանն ու վերացմանը։

Իրավունքների պաշտպանության կոնցեպտը, սակայն չի սահմանափակվում միայն հանրային իշխանության կամ անկախ մարմինների պարտավորություններով, այն ենթադրում է հանրության կողմից իրավունքների ճանաչման ու հարգման միջավայր, որտեղ առավել լավ պայմաններ կան, որ մարդն, անկախ իր սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, կարողանա առանց խտրականության իրացնել իր իրավունքները։

Իրավունքների կոնցեպտը վերացական մի բան չէ, այն շատ կոնկրետ նշանակում է իրական հնարավորություն, որ օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձը կարողանա անկախ կյանք վարել, նշանակում է, որ իր համայնքին սպառնացող բնապահպանական վտանգների մասին կարծիք բարցրաձայնող անձը չլռեցվի արհեստական իրավական գործընթացներով ու տուգանքներով, դա նշանակում է, որ յուրաքանչյուրը պետք է կարողանա անկախ, անկողմնակալ դատարանում ակնկալել իր գործի արդար քննություն, երբ խախտվել է իր որևէ իրավունք, դա նշանակում է, որ հասարակության մեջ որևէ մեկը չպետք է դառնա խարանի թիրախ, երբ իրացնում է որևէ իրավունք կամ պարզապես որևէ հատկանիշով տարբերվում է շատերից։

Այլ կերպ ասած, մարդու իրավունքները համընդհանուր են և հավասարապես վերաբերում են բոլորին՝ որպես պարտավորություն հարգելու մյուսների իրավունքները և որպես իրավունք՝ իրացնելու սեփական իրավունքները։

Շնորհավորում եմ Մարդու իրավունքների միջազգային օրվա առթիվ»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան