Լրահոս 24/7
12.12.2022

ԵՄ-ն չի կարողացել համաձայնեցնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը. Բորել

Եվրամիության երկրները չեն կարողացել համաձայնեցնել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը Բրյուսելում ընթացող ԵՄ արտգործնախարարների հանդիպումից առաջ: Այս մասին հայտնել է ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից առաջ:

«27 նախարարները տարբեր մոտեցումներ ունեն: (Խմբ. ՌԴ-ի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթի) առաջարկը քննարկվել է այն օրվանից, երբ մենք հայտարարել ենք դրա մասին, իսկ առաջարկը որոշում չէ: Առավոտյան ես կարծում էի, որ կարող ենք ասել, որ կա համաձայնություն, սակայն դա այդպես չէ», – ասել է Բորելը:

ԵՄ դիվանագիտության ղեկավարը նշել է, որ առայժմ տարաձայնություններ կան:

«Դեռ որոշ հարցեր կան համաձայնեցնելու. գուցե օրվա վերջում, գուցե վաղը, բայց չեմ կարող ասել, որ հեշտ է լինելու, քանի որ անդամ երկրները տարբեր տեսակետեր ունեն»,- ասել Է Բորելը:

 ԵՄ-ն Մոսկվայի դեմ պատժամիջոցների 8-րդ փաթեթն ընդունել էր հոկտեմբերի 6-ին՝ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի մարզերը Ռուսաստանի կազմ ընդունելուն ի պատասխան: 8-րդ փաթեթը ներառում էր ծովով տեղափոխվող ռուսական նավթի գնի վերին շեմի սահմանում, արտահանվող և ներմուծվող ապրանքների սահմանափակումներ, ինչպես նաև պատժամիջոցներ ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ:

Լրահոս
Եվ՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները․ Ալիև
12:50

Առաջին անգամն է, որ Ադրբեջանի նախագահը մասնակցում է ՀՀ-ում տեղի ունեցող միջոցառման․ վարչապետ
12:21

Բրյուսելը մտադիր է Երևան գործուղել 20-30 մասնագետներից բաղկացած թիմ. The Guardian
11:46

Երևանյան գագաթնաժողով. Թուրքիայի փոխնախագահի հանդիպումների և հռետորաբանության հետագիծը․ Գեղամյան
11:27

Մակրոնը վերահաստատել է Եվրոպայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և անկախությանը
10:56

Նոր կենսաչափական անձնագրերը տպագրվելու են Նիդերլանդներում
10:52

ԵՔՀ գագաթնաժողովում քննարկվելու է Հորմուզի նեղուցի փակման հարցը
10:49

Ի՞նչ ակնկալիք ունի եվրոպական համայնքը Փաշինյանից՝ ընտրական փուլում ժպիտներ փոխանակելու դիմաց
10:41

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում. բաց նամակ
10:39

Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում․ Կալաս
10:32
Հայաստանն ինքն է իր որոշումները կայացնում․ Կալաս
Մոսկվան գրգռվածությամբ է հետևում Հայաստան-ԵՄ մերձեցմանը. BBC
10:27

Հայաստան է ժամանել Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը
10:25

Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
23:12
Ջորջա Մելոնին ժամանեց Երևան
Երևանը՝ եվրոպական ռազմավարության քարտեզի վրա․Հայաստանը խորացնում է Արևմուտքի հետ կապերը. El Pais
22:52

Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք
22:30