«Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի շրջանակներում, Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցի արդյունքում շարունակվել են քննարկումները Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների կատարման շուրջ։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Հվ․ Կովկասում տրանսպորտային, լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին»։ Այդ մասին հայտնել է Կրեմլի մամլո ծառայությունը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովման խնդիրներին։














