Աշխարհ
13.12.2022

ԱՄՆ-ը սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։

ԱՄՆ-ը սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Կիևի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։

Միացյալ Նահանգները սարքավորումների առաջին խմբաքանակն Է ուղարկել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կարիքների համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ  առաջին խմբաքանակի մեջ են մտնում մոտավորապես 13 միլիոն դոլար արժողությամբ էներգետիկ սարքավորումներ: Դրանք ուղարկվել են ամերիկյան ռազմակայաններից մեկից։

Այդ խմբաքանակը նոյեմբերին հայտարարված 53 միլիոն դոլար արժողությամբ օգնության փաթեթի բաղկացուցիչ մասն է: Այս օգնության մասին Վաշինգտոնը տեղեկացրել էր այն բանից հետո, երբ Կիևը հայտարարեց, որ ունի տրանսֆորմատորների և գեներատորների, ինչպես նաև հակաօդային պաշտպանության համակարգերի կարիք: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ այս շաբաթ ԱՄՆ-ից Ուկրաինա կուղարկվի սարքավորումների ևս երկու խմբաքանակ։ Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքներին ռուսական հարվածներից հետո այդ երկրում հաճախ են հոսանքազրկումներ լինում:

Ընդհանուր առմամբ, Վաշինգտոնը Կիևին տրամադրել է 145 միլիոն դոլար երկրի էներգետիկ հատվածի նորոգման, տեխնիկական սպասարկման և ամրապնդման համար։ Միևնույն ժամանակ, Եվրամիության երկրների դեսպանները համաձայնեցրել են Ուկրաինային 18 մլրդ եվրոյի չափով ֆինանսական օգնության փաթեթը: Այդ մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Եվրոպական միության խորհրդում Չեխիայի նախագահությունը: ,Դեսպաններն, ըստ էության, միաձայն հավանություն տվեցին աջակցության փաթեթին, համաձայն որի 2023 թ.-ին Ուկրաինային 18 մլրդ եվրո գումար կհատկացվի:

ԵՄ խորհրդում Չեխիայի նախագահությունը հավատարիմ է իր խոստմանը՝ օգնելու Ուկրաինային դիմակայել Ռուսաստանին, և ԵՄ-ն համախմբված է մնումե, – նշված է գրառման մեջ: Նոյեմբերի սկզբին Եվրահանձնաժողովը ներկայացրել էր 2023 թվականի ընթացքում Ուկրաինային 18 միլիարդ եվրոյի չափով տնտեսական օգնություն տրամադրելու ծրագիր։ Եվրահանձնաժողովի  ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտնել էր, որ ֆինանսավորումը կարող է տրվել կանոնավոր տրանշներով՝ արտոնյալ պայմաններով վարկերի տեսքով:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան