Լրահոս 24/7
13.12.2022

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դ․Երեմյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դ․Երեմյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին

«Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանը մասնակցել է Silicon Mountains միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովին, որի ընթացքում «Խելացի տնտեսություն» պանելային քննարկման ժամանակ ներկայացրել Ընկերության՝ գյուղատնտեսական նախագծերում և ռեստորանային բիզնեսում խելացի տեխնոլոգիաների կիրառման հաջող փորձն ու առավելությունները։

15 տարուց ավելի գործող «Երեմյան Փրոջեքթսը» 2019 թվականից մեկնարկել և հաջողությամբ իրագործել է գյուղատնտեսական նախագծեր՝ հիմնված փակ ցիկլով «Սերմից՝ սեղան» հայեցակարգի վրա։ Ըստ Դավիթ Երեմյանի՝ մինչև գյուղատնտեսական նախագծերում SMART-լուծումների ներդնումը,  Ընկերությունն առաջիններից է եղել, որ ռեստորանային բիզնեսում է դրանք կիրառել, դեռևս 2006-2008 թվականներից  օգտվել հատուկ հաշվարկային և կառավարման թվային ծրագրերից, այդպիսով խնայել ծախսվող ժամանակը, ռեսուրսներ և բացառել մարդկային գործոնով պայմանավորված  անճշտությունները.

«Հիմա ավելի շատ կենտրոնացած աշխատում ենք տավարաբուծության, կաթնաարտադրության, հողագործության ոլորտներում, որտեղ նույնպես կիրառում ենք թվային տեխնոլոգիաներ։ Մեր ֆերմաները՝ թե՛ Ջերմուկինը, թե՛ Տաշիրի նոր կառուցվողը,  իրենց էությամբ հենց SMART-ֆերմաներ են։ Մենք օգտվում ենք տարբեր ծրագրերից, որոնք վերահսկում են կենդանիների առողջությունը, սնունդը, կաթնատվությունը։ Մենք աշխատում են DairyPlan C2 ծրագրով։ Այն հավաքագրում և փոխանցում է կենդանու մասին ահռելի,  առավելագույն մանրամասն ու ճշգրիտ ինֆորմացիա նրա մասին, թե տվյալ  կենդանին ինչքան է կերել, որքան առողջ է, երբ է ստացել պատվաստումները, որքան է կաթ տվել։ Հողերի մշակման մասով էլ մեծ դեր են խաղում նորագույն տեխնոլոգիաները, քանի որ մեր տեխնիկան էլ է հագեցված ու աշխատում նման ծրագրերով»,- նշել է Դավիթ Երեմյանն ու հավելել, որ SMART-տեխնոլոգիաները մեծ ազդեցություն են թողնում և ավելի արդյունավետ դարձնում աշխատանքը։

Դավիթ Երեմյանը հատուկ շնորհակալություն հայտնեց համաժողովի կազմակերպիչներին՝ նշելով․ «Նման միջոցառումներն այսօր անչափ կարևոր են փորձի փոխանակման, կարիքների և խնդիրների բարձրաձայնման, հնարավոր համագործակցությունների հաստատման տեսանկյունից։ Այս բնույթի համաժողովներ պետք է հաճախ կազմակերպվեն, քանի որ օգտակար են թե՛ ՏՏ ոլորտի, թե՛ բիզնեսի ներկայացուցիչների համար»։

Silicon Mountains գագաթնաժողովը համախմբել էր բիզնեսի, ՏՀՏ և այլ ոլորտների ներկայացուցիչներին՝ քննարկելու տնտեսության տարբեր ճյուղերում խելացի լուծումների կիրառման համաշխարհային միտումները, ընկերությունների փորձն ու տեսլականը՝ պետական համակարգում և մասնավոր հատվածում ժամանակակից և հեռանկարային տեխնոլոգիաների կիրառությամբ պայմանավորված սպասվող զարգացումները, Հայաստանի տեղն ու դերն այդ զարգացումներում։ Գագաթնաժողովը բաղկացած էր չորս պանելային քննարկումներից՝ Խելացի տնտեսություն, Խելացի կառավարում, Խելացի բանկային համակարգ եւ Խելացի ենթակառուցվածքներ։

«Մենք այսօր չենք խոսելու տեխնիկական լեզվով։ Այսօր, մենք գնահատելու ենք ներկան և խոսելու ենք ապագայի մասին»,- իր խոսքում նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանն ու հավելել, որ այս անգամ միջոցառումը նվիրված է տնտեսության տարբեր ճյուղերում թվային գործիքների կիրառմանը, ինչի նպատակով էլ մասնակիցները սեփական փորձով են պատմելու դրանց առավելությունների մասին։

Ամփոփելով խելացի ծրագրերի առավելություններն ու զարգացման հեռանկարները՝ քննարկումների մասնակցիները փաստեցին, որ նորարարությունների և ձեռնարկատիրական նոր նախաձեռնությունների ներդնումը բարձրացնում է արտադրողականությունն ու մրցունակությունը՝ այդպիսով բարելավելով նաև  հասարակության կյանքի որակը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան