ԵՄ-ն լուրջ մտահոգությամբ հետևում է Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակին։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Ժոզեպ Բորելի մամլո խոսնակ Պետեր Ստանոն։
ԵՄ-ն հորդորում է Ադրբեջանին ապահովելու տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը` համապատասխան 2020թ. նոյեմբերի եռակողմ համաձայնությանը։
ԵՄ-ն մտահոգված է նաև տեղեկություններով, որ Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումը Ղարաբաղին։














