Լրահոս 24/7
13.12.2022

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը ՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

Հանուն Հանրապետության կուսակցության հայտարարությունը ՝ Լաչինի միջանցքի շրջափակման մասին

ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻ ԵՒ ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ս․թ․ դեկտեմբերի 12-ից Ալիևի կոռումպացված ռեժիմի կողմից ուղարկված եւ ոգեշնչված՝ ադրբեջանցի մի խումբ «բնապահպաններ» մինչ այս պահը ամբողջական շրջափակման մեջ են պահել ավելի քան 120 հազար արցախահայերի համար Լաչինի միջանցքի բնականոն աշխատանքը, որի ապահովումն, ըստ 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ հայտարարության՝ դրված է ռուսական կողմի, մասնավորապես՝ խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորքի վրա։

Տեղի ունեցողը գնահատում ենք որպես Ադրբեջանի կողմից վերջին երեք եւ ավելի տասնամյակների ընթացքում բազմիցս դրսեւորած՝ համակարգային հայատյացության հերթական հանցավոր ցուցադրություն, որի նպատակն է Արցախի հայաթափումը սողացող էթնիկ զտման ճանապարհով, ինչը ոչ այլ ինչ է, քան ցեղասպանություն։ Սա Ադրբեջանի կողմից մի հերթական քայլ է, որն ուղղված է ընդդեմ տարածաշրջանում տեւական եւ համապարփակ խաղաղության հաստատման գործընթացի եւ դրանում պարտավորություններ ստանձնած միջնորդ սուբյեկտների ջանքերի, հերթական վառ դրսեւորում անպատասխանատու եւ բացարձակ արկածախնդիր քաղաքականության, որը սպառնալիք է Եվրոպական անվտանգությանը։

Միեւնույն ժամանակ, տեղի ունեցողն ի ցույց է դնում այն պարզ իրողությունը, որ ս․թ․ դեկտեմբերի 12-ից սկիզբ առած զարգացումները տարածաշրջանում անհնարին կլինեին, եթե ռուսական կողմը չդրսեւորեր իր կարողության եւ/կամ ցանկության բացակայությունը հետամուտ լինելու իր իսկ կողմից ստանձնած՝ երաշխիքային պարտավորություններին եւ չցուցաբերեր ուղղակի սադրիչ անտարբերություն եւ անգործություն, ինչն ուղղակի հարցականի տակ է դնում Ռուսաստանի Դաշնության դերն Արցախի անվտանգության ապահովման գործում։

Այսու, հրատապ ենք համարում Հայաստանի անվտանգային քաղաքականության դոկտրինալ ելակետերի ռազմավարական վերանայման անհրաժեշտությունը, եւ այս ուղղությամբ Հայաստանի իշխանությունների անհստակ, անհարկի զգուշավոր, անվճռական դիրքորոշումն էապես բարդացնում է մեր ազգային անվտանգության շահերի սպասարկումը միջազգային հարաբերությունների համակարգում։ Մինչդեռ տարածաշրջանում ճգնաժամերից խուսափելու ուղիղ ճանապարհը Ռուսաստանի՝ «գետնի վրա» ունեցած մենաշնորհի վերացումն է եւ խնդիրների լուծման միջազգայնացումը եւ վերամիջազգայնացումը, առաջին հերթին՝ Արեւմուտքի մասնակցությամբ, քանզի դա՛ է երաշխավորում իրավունքի ուժը՝ ի հեճուկս բիրտ ուժի իրավունքի։

Ողջունում ենք ստեղծված իրավիճակում ՀՀ ԱԳՆ կողմից հայտարարված քաղաքական քայլերը, ուղղված Լաչինի միջանցքում ստեղծված ռազմաքաղաքական ճգնաժամի շուտափույթ, անարյուն եւ քաղաքական լուծմանը, մասնավորապես՝ հրապարակային դիմումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ ԵԱՀԿ-ին, ինչպես նաեւ միջազգային գործընկերների հետ հրատապ կարգով խորհրդակցությունների մեկնարկը։

Կոչ ենք անում․

– ՀՀ Կառավարությանը ստեղծված իրավիճակում ապահովել Արցախի հետ օդային հաղորդակցություն՝ հրատապ, կենսական անհրաժեշտության ուղեւորա- եւ բեռնափոխադրումներ կազմակերպելու նպատակով;

– իրավապահ մարմիններին եւ հատուկ ծառայություններին բազմապատկել զգոնությունը՝ կանխելու մեր անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ժողովրդավարության թշնամի երկների շահերը սպասարկող պրոքսիների ակտիվությունը ստեղծված իրավիճակում;

– քաղաքական ուժերին եւ քաղաքացիների քաղաքականապես ակտիվ հատվածին՝ զերծ մնալ խուճապածին խոսույթներ տիրաժավորելուց, դրսեւորել սառնասրտություն, շրջահայացություն եւ ազգային միասնություն՝ պետականության գաղափարի շուրջ։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

13․12․2022թ

Երեւան

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան