Լրահոս 24/7
14.12.2022

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարությունը ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ

«Միասնական հայրենիք» կուսակցության հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասվում է.

«Ադրբեջանը, հերթական անգամ առարկայորեն ապացուցելով իր ցեղասպան քաղաքականությունը, Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ ապահովող Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակմանը զուգահեռ, դադարեցրել է իր վերահսկողության տակ գտնվող տարածքներով անցնող խողովակաշարերով մատատակարարվող գազը՝ Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակչությանն առերեսելով հումանիտար աղետի։

Ադրբեջանի հետ հարևանությամբ ապրելու փորձառությունը հուշում է, որ վերջինս շարունակաբար սաստկացնելու է սադրանքների բնույթն ու ծավալը՝ փորձության ենթարկելով Արցախը հայկական պահելու մեր կամքն ու պատրաստակամությունը, ուստի «Միասնական հայրենիք» կուսակցությունը կոչ է անում․

1. Արցախի ժողովրդին՝

չտրվել ադրբեջանական կողմի հումանիտար և տեղեկատվա-հոգեբանական սադրանքներին, պահպանել սառնասրտություն և հանրային պատշաճ վարքագիծ, մասնագիտական խրամատում դրսևորել առավելագույն կազմակերպվածություն։

2. Արցախի Հանրապետության Կառավարությանը՝

– Հայաստանի Կառավարության հետ համագործակցությամբ երկուստեք կենտրոնացնել շինտեխնիկա և զարկ տալ նախապես պայմանավորված այլընտրանքային երթուղու ճանապարհահատվածի կառուցմանը՝ այդպիսով նվազագույնի հասցնելով տևական ժամանակ շրջափակման մեջ գտնվելու և դրանից բխող հետևանքների վտանգը։

– Արցախի արտաքին գերատեսչության և Սփյուռքի համատեղ ջանքերով ՄԱԿ-ի մարմինների, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ-երկրների, հումանիտար, իրավապաշտպան և ոչ կառավարական կազմակերպությունների ուշադրությունը կենտրոնացնել Արցախի ժողովրդի էքզիստենցիալ խնդիրների վրա։ Այդ հիմքով ՀՀ-ի հետ գործակցությամբ գործուն քայլեր ձեռնարկել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևով Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության մանդատ պատվիրակելու ուղղությամբ՝ մինչև հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

– Ձևավորել և ներդնել կայուն դիմակայության մեխանիզմներ՝ հանրությանը բազմակողմանիորեն նախապատրաստելով երկարատև պայքարի․ ձևավորել արագ արձագանքման կենտրոն, մոբիլիզացնել և ռացիոնալ բաշխել ներքին ռեսուրսները, հանրությանն ըստ պահանջի ապահովել այլընտրանքային վառելանյութով, պարենամթերքով և անհրաժեշտ այլ ռեսուրսներով, վարել նախահարձակ տեղեկատվական քաղաքականություն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը շարունակելու է իր ներքին և արտաքին հնարավորություններն ի սպաս դնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությանն ու անվտանգության ապահովմանը»։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան