Լրահոս 24/7
14.12.2022

 Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

 Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ

 Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ անելով գործադրել հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները:

 Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«Արդեն երկու օր շարունակ Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհը մնում է փակ։ Կանխամտածված կերպով դադարեցվել է մարդկանց ու ապրանքների տեղաշարժը, 120.000 երեխաներ, տարեցներ, կանայք ու տղամարդիկ Արցախում հայտնվել են գոյութենական թակարդում։

Տեղաշարժի արգելափակման պատճառով 1100 անձ, այդ թվում՝ ավելի քան 270 երեխա չեն կարողանում տուն վերադառնալ։ Անհետաձգելի բժշկական օգնության կարիք ունեցող հիվանդներին հնարավոր չէ տեղափոխել Հայաստան՝ մասնագիտական օգնության համար։ Դադարել է պարենի ու բժշկական պարագաների մատակարարումը։

Վտանգված է 120 հազար մարդու կյանքի, առողջության պահպանման, կենսապահովման, ազատ տեղաշարժի, կրթության և այլ կենսական ու անքակտելի իրավունքները։

Երեկ ժամը 18:00-ից ադրբեջանական կողմն անջատել է նաև Արցախի գազամատակարարումը ձմեռվա սաստիկ այս ցրտի պայմաններում՝ կիրառելով հումանիտար աղետ գեներացնելու դեռևս այս տարվա մարտին փորձարկված գործիքը։ Մարդիկ զրկված են ջեռուցումից, տաք ջրից, բուժհաստատությունները չեն կարողանում ապահովել առաջնային բժշական օգնություն, Արցախի ուսումնական հաստատություններում դադարեցվել է դասապրոցեսը։

Կենսական ճանապարհը փակած ադրբեջանցի «բնապահպանների» հավաքների ազատությունը «երաշխավորելու» համար, ադրբեջանական կողմից ավտոբուսներով քաղաքացիական հագուստով «ակտիվիստների» թարմ ուժեր են տեղափոխվում հավաքի վայր։ Ավելին, անհերքելի ապացույցներ կան առ այն, որ ճանապարհը փակած անձանց մեջ են նաև ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակիցներ։ Հավաքի մասնակիցների մեջ մեծամասնություն են կազմում բացառապես պետական ֆինանսավորմամբ գործող «ոչ կառավարական կազմակերպությունների» ներկայացուցիչներ։

Զուգահեռաբար հայատյացության պրոպագանդան անշեղորեն կատարում է իր խնդիրները՝ վառ պահելով ադրբեջանական հանրության ատելության մակարդակը։

Ադրբեջանական մամուլով ու սոցիալական հարթակներով օրեցօր պետական քարոզչամեքենան սաստկացնում է ռուսական խաղաղապահ միավորման դեմ ադրբեջանական հանրության զայրույթի ու ատելության հրահրման խոսույթը։

Նախորդիվ քաղաքացիական բնակչության թիրախավորման ու ահաբեկման դեպքերից հետո, դեկտեմբերի սկզբից մեկնարկած բոլոր այս փաստերի համադրված վերլուծությունն անկախ դիտորդի մոտ ամբողջացնում է ադրբեջանական պետական քաղաքականության նպատակները, այն է՝ հումանիտար ճգնաժամի միջոցով հայաթափել Արցախն ու բնաջնջել հայ բնակչությանը։

Նման պայմաններում նոր ցեղասպանությունը կանխարգելելու նպատակով հակամարտության հանգուցալուծմանը ներգրավված կառավարություններին ու միջազգային դերակատարներին կոչ ենք անում գործադրելու հնարավոր դիվանագիտական բոլոր միջոցները՝ դադարեցնելու Արցախի շրջափակումն ու վերականգնելու գազամատակարարումը, դադարեցնելու վերահաս հումանիտար աղետը և երաշխավորելու Արցախում ապրող մարդկանց իրավունքները»

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան