Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Եվրամիությունն արդեն իսկ հասցեական հայտարարություն են արել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակելու հետ կապված: Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մեր ունեցած տեղեկություններով՝ նաև Ռուսաստանի Դաշնությունն է պատրաստվում նմանատիպ հայտարարություն անել, որին հայ ժողովուրդը իր դաշնակից երկրից վաղուց է սպասում: Հուսանք՝ այս անգամ մեր գործընկերները հուսախաբ չեն անի»,- ասաց Սիմոնյանը:














