Լրահոս 24/7
15.12.2022

ՀՀ-ում 2022-ի արդյունքում ՀՆԱ-ի 13.2 % գերազանցող իրական աճ կարձանագրվի.Տ․Խաչատրյան

ՀՀ-ում 2022-ի արդյունքում ՀՆԱ-ի 13.2 % գերազանցող իրական աճ կարձանագրվի.Տ․Խաչատրյան

 Հայաստանում սպասվում է, որ 2022-ի արդյունքում համախառն ներքին արդյունքի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ կարձանագրվի:Այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ 2022 թվականի պետական բյուջեի 9 ամիսների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքի քննարկմանը:

Նախարարը նախ անդրադարձավ մակրոտնտեսական զարգացումներին:

Այս տարվա առաջին 3 եռամսյակների ընթացքում եղել են աստիճանաբար նվազող տնտեսական ակտիվության ցուցանիշներ այն տնտեսություններում, որոնք ավանդաբար համարվում են Հայաստանի Հանրապետության տնտեսության հիմնական առևտրային գործընկերներ:  Միջազգային շուկաներում մետաղների գները ևս ազդեցություն ունեն Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, հատկապես Հայաստանի տնտեսության շահութաբերության վրա ազդում է պղնձի միջազգային գների, մոլիբդենի միջազգային գների դինամիկան:

Այս երկուսը՝ դրական իմաստով: Իսկ նավթի միջազգային գները հակառակ ազդեցություն են ունենում. եթե դրանք աճում են, ապա Հայաստանի տնտեսական ակտիվության վրա ունենում են բացասական ազդեցություն, դա ծախսերի ավելացման էֆեկտ է ունենում:  Հունվար-սեպտեմբերի միջին գները 54 տոկոսով ավելի բարձր են եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

 «Իսկ պարենի գները 9-ամսյա ժամանակահատվածում աճել են 19.5 տոկոսով, ինչը նույնպես բացասական ազդեցություն է ունեցել՝ սպառման տեսանկյունից: Սակայն, եթե արտադրողների տեսանկյունից մտածենք, գուցե և դրական ազդեցություն կարող ենք արձանագրել: Աշխարհում զարգացումները բացասական միտումներ են արձանագրել: Սակայն, դա ունի տարբերվող դրսևորում Հայաստանի տնտեսության դեպքում: 9 ամսվա տնտեսական ակտիվությունը կազմել է 14.1 տոկոս: ՀՆԱ-ի աճը 12.6 տոկոս է»,-ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի տնտեսական զարգացումների վրա դրական ազդեցություն են ունեցել ՌԴ տնտեսության հետ միջազգային առևտուրը, զբոսաշրջիկների վիճակագրությունը, նաև ՌԴ-ից զուտ դրամական փոխանցումների զգալի աճը:

2022-ի 9 ամսվա ցուցանիշները նախորդ տարվա 9 ամսվա ցուցանիշների հետ համեմատելիս` աճ է նկատվում թե ապրանքների արտահանման, թե Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակի, և թե դեպի ՀՀ տնտեսություն զուտ դրամական փոխանցումների արժեքներում:

«Եվ դրանք առավել ընդգծված են հատկապես ՌԴ-ի հետ տնտեսական հարաբերությունների տեսանկյունից: 6-րդ ամսից սկսած՝ հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին տնտեսական ակտիվությունն առավել բարձր արժեքներ է ունեցել: Եվ դա շարունակվում է առ այսօր: Այս բոլորի ազդեցությամբ ակնկալում ենք, որ տարեկան թե տնտեսական ակտիվությունը, թե տնտեսական աճը բավական բարձր արժեքներ են արձանագրելու: Կարծում ենք, որ ՀՆԱ-ի 13.2 տոկոսը գերազանցող իրական աճ ենք արձանագրելու»,-ընդգծեց Խաչատրյանը:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան