Նիդերլանդների ԱԳՆ-ն կոչ է արել Բաքվին ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունը։
«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին ապահովել տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս արագ վերսկսել խաղաղ բանակցությունները»,- նշվում է Նիդերլանդների ԱԳՆ-ի գրառման մեջ։














