ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարիչ Սամանթա Փաուերը խիստ անհրաժեշտ է համարում Լաչինի միջանցքի անհապաղ բացումը։
«Լաչինի միջանցքը պետք է անհապաղ վերաբացվի․ դրա փակումը կարող է լուրջ մարդասիրական ճգնաժամի հանգեցնել։ Այս միջանցքը խիստ անհրաժեշտ պարենի և դեղորայքի մատակարարման կենսական ճանապարհն է, որը պետք է ազատ լինի»,- գրել է նա։














