Լրահոս 24/7
16.12.2022

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

ԵՄ-ն համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը

Եվրամիությունը մշտական ներկայացուցիչների մակարդակով համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 9-րդ փաթեթը: Այս մասին հաղորդել է Եվրամիությունում Չեխիայի նախագահությունը:

«ԵՄ մշտական ներկայացուցիչներն սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի շուրջ՝ Ուկրաինային ԵՄ-ի շարունակական աջակցության շրջանակներում: Սա Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների երրորդ փաթեթն է, որը համաձայնեցվել է ԵՄ-ում Չեխիայի նախագահության ժամանակ և գրավոր ընթացակարգով հաստատվելու Է վաղը», – ասվում Է նախագահության հաղորդագրության մեջ․

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատժամիջոցների նոր փաթեթը կտարածվի անօդաչու թռչող սարքերի և դրանց մասերի ներմուծման, բանկային հատվածի, Ռուսաստանում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա: Իր հերթին Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթում ԵՄ-ի անհատական պատժամիջոցների ցանկում է հայտնվել գրեթե 200 մարդ։ «Մենք նաև արգելք ենք դրել Ռուսաստանի հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների վրա: Ընդլայնվել է նաև այն ծառայությունների ցանկը, որոնք արգելված Է մատուցել Ռուսաստանինե, – նշել Է Մորավեցկին ԵՄ-ի գագաթնաժողովի արդյունքների շուրջ կայացած ճեպազրույցում։ Լեհաստանի վարչապետի խոսքով՝ ԵՄ-ում փոխհամաձայնություն պետք է ստեղծվի ամեն գնով, քանի որ շատ արևմտաեվրոպական երկրներ ցույց են տալիս, որ հոգնել են այս հակամարտությունից։

Լեհաստանն ու Լիտվան Եվրամիությանն առաջարկել են դիտարկել հակառուսական պատժամիջոցների երկարաձգման հարցը ոչ թե վեց ամիսը մեկ, այլ տարին մեկ անգամ, հայտարարել է Մորավեցկին։ Իր հերթին Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 9-րդ փաթեթը բավականաչափ կոշտ չէ:

«Պատժամիջոցների 9-րդ փաթեթը բաց թողնված հնարավորություն էր: Տխուր է, որ մենք ստիպված էինք այդքան ժամանակ ծախսել բացառությունները քննարկելու, այլ ոչ թե ավելի հզոր պատժամիջոցների վրա», – գրել է նա : Փետրվարին Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողություններից ի վեր Եվրամիությունն արդեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ինը փաթեթ է սահմանել: Պատժամիջոցների ութերորդ փաթեթը հաստատվել էր հոկտեմբերի սկզբին։

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան