Լրահոս 24/7
16.12.2022

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ «մարիխուանա»

ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված առաքանիում հայտնաբերվել է շուրջ 6 կգ «մարիխուանա»

 Օրերս Երևանի  «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունների աշխատակիցները համատեղ մաքսային զննման են ենթարկել ԱՄՆ-ից «Ֆասթ Ընդ Սեյֆ» ՍՊ ընկերության միջոցով Ի. Մ.-ի անունից 4 քաղաքացու անունով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիները:

հայտնում են ՊԵԿ-ից, զննման   արդյունքում ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիներից մեկում առկա փաթեթներից հայտնաբերվել է շուրջ 650 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Միջազգային սուրհանդակային մյուս առաքանիի փաթեթներից հայտնաբերվել է 1562 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Մեկ այլ քաղաքացու  անվամբ Հայաստան ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանիից հայտնաբերվել է շուրջ 1050 գրամ ընդհանուր քաշով թմրամիջոց, իսկ մյուս միջազգային սուրհանդակային առաքանիում հայտնաբերվել է 334 գրամ ընդհանուր քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Նույն օրը որոշում է կայացվել անցկացնել մի շարք անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, այդ թվում՝ «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

Անցկացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում որոշվել է կազմակերպել ՀՀ ներմուծված հիշյալ միջազգային սուրհանդակային առաքանիների առաքումը և հանձնումը՝ փոխարինված զանգվածներով:

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի և օպերատիվ-տեսչական բաժնի աշխատակիցների կողմից Երևան քաղաքի տարբեր հատվածներից, ինչպես նաև Արարատի մարզի Գեղանիստ համայնքից առաքանիները ստանալուց հետո, անմիջական ծագած կասկածի հիմքով ձերբակալվել և կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչություն են տեղափոխվել ՀՀ 4 քաղաքացի:

Միաժամանակ, օպերատիվ հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ հիշյալ առաքանիները քաղաքացիներն ստանալուց հետո պետք է փոխանցեին մեկ այլ անձի։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առաքանիները ՀՀ ուղարկող Ի․ Մ․-ն կրկին Միացյալ Նահանգներից ՀՀ է ուղարկել առաքանիների ևս մեկ խմբաքանակ, որոնցում հնարավոր է կրկին առկա լինեն թմրամիջոցներ։ Իրականացված հսկողության ընթացքում մաքսային հսկողության է ենթարկվել ուղարկված ևս 7 առաքանի:  Արդյունքում, առաքանիներում հայտնաբերվել է ևս ընդհանուր  շուրջ 3 կիլոգրամ քաշով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց։

Ձերբակալված անձինք և հայտնաբերված թմրամիջոցները ներկայացվել են  ՊԵԿ քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ և կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
16:45
«Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր»․ Ֆիդան
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
16:14
Սրբուհի Գալյանը նշանակվել է ԱԺ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
15:54
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
15:18
ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահությունները բաշխվել են
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
14:57
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
14:30
«Եթե ԹՐԻՓՓ-ը հայ-ամերիկյան նախագիծ է, ինչո՞ւ է այն քննարկվում Բաքվում»․ Արթուր Խաչատրյան
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
14:11
Իսկ էդ նեպոտիզմը՝ պոզով կենդանին, մտել է ձեր կուսակցության մեջ և դուրս չի գալիս. Մանուկյան
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
13:38
Թրամփը ձգտում է մեծացնել Իրանի վրա տնտեսական ճնշումը
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
12:59
«Մուշը, Անին մեր հայրենիքն են, բայց Հայաստանի Հանրապետություն չեն». Նարեկ Կարապետյան
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
12:14
Արամ Վարդևանյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
12:02
«Ինչ արել եմ իմ երկրի համար՝ քիչ եմ արել, տա Աստված՝ կանեմ ավելին»․ Գագիկ Ծառուկյան
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
11:45
Հանրության մի զգալի մաս Ձեզ կոչում է «սատանայի փաստաբան». Արայիկ Հարությունյանը՝ Վարդևանյանին
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
11:26
ՔՊ-ն բավարար ձայն կտա Արամ Վարդևանյանին. Մանավազյան
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
11:10
Հայ ժողովուրդը հայտնվել է դրսից պարտադրվող երկու հանրաքվեների արանքում. Աննա Գրիգորյան
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան
11:04
4 մլրդ դոլարի այս ներդրումը նշանակում է առաջադեմ ամերիկյան տեխնոլոգիաների մուտք Հայաստան