Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։Այսմասին գրել է Գերմանիայի կառավարության մարդու իրավունքների և մարդասիրական հարցերով հանձնակատար Լուիզա Ամստբերգը։
«Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը պետք է հնարավորինս արագ վերականգնվի։ Հակառակդ դեպքում դա կարող է լուրջ հումանիտար հետևանքներ ունենալ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունն ու խաղաղ բանակցությունները պետք է ուշադրության կենտրոնում լինեն»․- գրել է նա։