Եվս երկու պացիենտ կլսի խխունջային իմպլանտի վիրահատության շնորհիվ` առանց որսալու դիմացինի խոսքային շարժումներն ու առանց ավելորդ լարվածության: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Չունենալով հավելյալ կապող օղակներ` սարքի մեջ է ընդգրկված կոմպյուտերային ողջ պրոցեսորը, որի օգնությամբ ձայների փոփոխություն է կատարվում, և պացիենտը կարողանում է լսել: Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը ներկա է գտնվել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում կատարված խխունջային իմպլանտի գործարկմանը:
Արտակ Ջումայանը կարևորել է լսողության խնդիրների լուծմանն ուղղված կանխարգելիչ աշխատանքները` հիշեցնելով, որ Հայաստանում իրականացվում է նաև լսողության խանգարումներով և ծանրալսությամբ երեխաների վաղ հայտնաբերմանն ուղղված նորածինների լսողության սքրինինգ նրանց հետագա բուժումը հնարավորինս վաղ կազմակերպելու նպատակով: