Լրահոս 24/7
22.03.2025

Թուրքիան «աքցանների մեջ է»

Թուրքիան «աքցանների մեջ է»

Մարտի լույս 22-ի գիշերը Ստամբուլում հակակառավարական ցույցին մասնակցել է 210 հազար մարդ: Այդ մասին հայտարարել է Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Օզելը, որ ներկա է գտնվել հանրահավաքին եւ իրավիճակը գնահատել որպես «սահմանադրական հեղաշրջման փորձ»: Բողոքի ակցիաներին միացել է նաեւ Անկարայի քաղաքապետ Յավաշը, թեեւ տարաձայնություններ ունի թե կուսակցության առաջնորդի, թե Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Իմամօղլուի հետ:

Ի՞նչ է իրականում կատարվում Թուրքիայում: Փաստ է, որ Ստամբուլի քաղաքապետի դեմ հետապնդումներն սկսվել են ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի տառացիորեն հաջորդ օրը, երբ Ստամբուլի համալսարանի խորհուրդն անվավեր է ճանաչել բարձրագույն կրթության նրա վկայականը, առանց որի նախագահական ընտրություններին նա չի կարող մասնակցել: Ի պատասխան Իմամօղլուն ասել է, թե «քթած ունի այդ որոշման վրա», ինչին հետեւել է արդեն քրեական հետապնդումը: Ընդ որում, մեկնաբանների մեծ մասը համոզված է, որ կոռուպցիայի, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու մեղադրանքները երկրորդական են, ԺՀԿ կուսակցության թերեւս ամենահանրաճանաչ դեմքը մեկուսացվել է, որպեսզի նրա «վրա կարվի «Քրդական բանվորական կուսակցության» ֆինանսական հովանավորչության քրեական գործը»:

Թրամփ-Էրդողան հեռախոսազրույցի «մեխը», որքանով հասկացվում է թուրքական մամուլի հրապարակումներից, Սիրիայի հյուսիս-արեւելքում ամերիկյան ռազմական ներկայության խնդիր է եղել: Այդ հարցում Վաշինգտոնը վերջնական որոշում չունի, թեեւ Անկարայում կայուն տպավորություն կար, որ Թրամփը շուրջ երկու հազարանոց ամերիկյան զորախումբը դուրս կբերի անդրեփրատյան տարածքներից:

ԱՄՆ նախագահի հետ «առցանց» բանակցություններից հետո Էրդողանը Սիրիա է գործուղել արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներին, ինչպես նաեւ Ազգային հետախուզական ծառայության տնօրենին: Կոնֆիդենցիալ բնույթի ի՞նչ տեղեկություններ են նրանք փոխանցել՝ կարելի է միայն ենթադրել:

Ըստ երեւույթին, տարածաշրջանում քրդական հարցը վերջնականապես լուծելու եւ «նոր աշխարհագրություն ստեղծելու», այսինքն Մերձավոր Արեւելքում «օսմանյան ժառանգությունը վերականգնելու» ծրագիրը բախվել է լրջագույն հակազդեցությունների: Էրդողան-Ժողովրդա-հանրապետական կուսակցություն դիմակայությունը պարզապես արտաքին դրսեւորում է:

Մարտի 20-ին Էրդողանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրության մեջ տեղ գտած նրա խոսքում Իսրայելի կառավարությունն անվանված է «սիոնիստական ռեժիմ», որին Թուրքիայի նախագահը վերագրել է «էքսպանսիոնիզմ» եւ մեկնաբանել, որ նպատակը «տարածաշրջանում նոր աշխարհագրության ձեւավորումն է»: Մարտի լույս 22-ի գիշերը, երբ ամբողջ Թուրքիայում գրեթե կես միլիոն մարդ ոտքի վրա էր եւ բողոքում էր կառավարության բռնապետական քայլերի դեմ, Իսրայելի ռազմա-օդային ուժերը զանգվածային հարձակման են ենթարկել Սիրիայի մի շարք ռազմական հենակետեր: Այդ մասին դեռեւս կեսգիշերին տարածված տեղեկությունները Պաշտպանության բանակի մամուլի ծառայության կողմից պաշտոնապես հաստատվել են:

Իսրայելի թիրախում են հայտնվել Պալմիրայի եւ T4 ռազմական օդանավակայանները, որտեղ ոչնչացվել են սիրիական բանակի ռազմական ինքնաթիռներ, զինապահեստներ, կապի եւ ռադիոլոկացիոն համակարգեր, կոմունիկացիոն ենթակառուցվածքներ: Սիրիական կողմը ոչ մի հակաքայլ չի ձեռնարկել, չի աշխատել ՀՕՊ համակարգը: Թուրքիան ամենատարբեր առիթներով եւ զանազան հարթակներից արդեն մի քանի ամիս է՝ հայտարարում է, որ Սիրիայի ինքնիշխանության, պետական ունիտար կառուցվածքի եւ տարածքային ամբողջականության երաշխավորն է: Ասադի վարչախմբի տապալումից հետո, սակայն, Իսրայելը Սիրիայում գործում է անարգել:

Նույնիսկ լավագույն ցանկության դեպքում դժվար կլինի ասել, որ Թուրքիայում բոողքի զանգվածային ցույցերը եւ Սիրիային Իսրայելի կողմից հասցված հուժկու հարվածները փոխկապակցված չեն: Խնդիրն այն է, թե Էրդողան-Նաթանյահու մրցապայքարը կհասնի՞ թուրք-իսրայելական ռազմական բախման, թե դա առի՞թ է, որպեսզի Թուրքիայի նախագահն օգտագործի «արտաքին սպառնալիքի գործոնը» եւ ներքին կյանքում ավելի ամրապնդվի: Այսպես, թե այնպես՝ իրողություն է, որ Թուրքիան «աքցանների մեջ է»: Եւ իրավիճակը կարող է բերել հարաբերությունների վերանայման՝ ներառնելով նաեւ Հարավային Կովկասը:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է