Հայաստան
19.12.2022

Բելգիայի հայերի բողոքի ակցիան Բրյուսելում

Բելգիայի հայերի բողոքի ակցիան Բրյուսելում

 Սփյուռքի տարբեր կառույցների նախաձեռնությամբ Բելգիայում հայերը բողոքի ակցիա անցկացրին Բրյուսելում՝ Եվրամիությունից, միջազգային հանրությունից պահանջելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացելու Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը:

Եվրոպայի հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանն իր ելույթում կարծիք հայտնեց, որ Եվրոպան, միջազգային հանրությունը շարունակում են երկու «կշիռ» ունենալ: Միջազգային մամուլը, բոլորը շատ լավ, պատկերավոր ձևով ներկայացրել են իրականությունը, սակայն ակնկալիքը գործնական քայլերն են:

«Եվրոպական միությունից պահանջում ենք, որ գործնական քայլեր արվեն»,-ասաց Կարապետյանը՝ միևնույն ժամանակ շնորհակալություն հայտնելով, որ արվում են  դատապարտող հայտարարություններ, պահանջում են Ադրբեջանից բացել Արցախն աշխարհին կապող ճանապարհը:

Նա Եվրոպական խորհրդարանին շնորհակալություն հայտնեց, որ վերջին տարիներին բուռն կերպով դատապարտում է Ադրբեջանին ՝ պահանջելով հայերի իրավունքների վերականգնում:

«Մենք՝ Արցախի հայերը, Հայաստանի հայերը, սփյուռքի հայերը, պետք է միասնական լինենք, որքան էլ ոմանք ուզեն խրամատներ ստեղծել մեր միջև: Մենք միասնականությամբ պետք է պայքարենք ու փաստենք, որ այստեղ ենք:  Մենք պահանջատեր ենք»,-ընդգծեց Կարապետյանը:

Ակցիայի մասնակիցները Բրյուսելում ծածանեցին Հայաստանի, Արցախի դրոշները, պաստառներ՝ «Դադարեցրեք ադրբեջանական ագրեսիան» և այլ գրություններով: 

Հայերը Եվրոպական միությունից և միջազգային հանրությունից պահանջեցին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անհապաղ բացելու Լաչինի միջանցքը, Արցախի հայ բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված կոնկրետ միջոցներ ձեռնարկել, ճանաչել Արցախի Հանրապետությունը, հիմնել հումանիտար գործակալություն Արցախում: Նրանք նաև պահանջեցին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքի նկատմամբ, անհապաղ երկարաձգել ԵՄ դիտորդական առաքելության մանդատը:

Բողոքի ակցիայի նախաձեռնողներից էին Բելգիայի հայերի կոմիտեն, Արդարության և ժողովրդավարության Եվրոպայի հայկական ֆեդերացիան և այլ կառույցներ:

Լրահոս
Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով
15:44
Աշոտյանը քաղաքական բանտարկյալ է ամենաուղիղ և դասական իմաստով․ Շարմազանով
Ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico
15:30
Ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան. Politico
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով
15:05
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
14:47
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
14:28
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
14:18
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Բացառիկ դեպք է, երբ ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է ընտրակեղծարարությամբ զբաղվել․ Տիգրան Ավինյան
14:01
Բացառիկ դեպք է, երբ ոչ թե իշխանությունները, այլ ընդդիմությունն է ընտրակեղծարարությամբ զբաղվել․ Տիգրան Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյանը
13:38
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու. Ալեն Սիմոյանը
Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության․ Իշխան Սաղաթելյան
13:05
Դեռ կարգավիճակ չունեմ, կանչել են հարցաքննության․ Իշխան Սաղաթելյան
Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան
12:43
Ընդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. Գալջյան
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
12:03
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով
11:48
Պետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ով
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
11:36
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան
11:22
Գլnւխ կտրnղ թշնшմnւն բարեկամ հռչակելն ու հանրության վրա որպես այլընտրանք «ծախելը» ինքնին անվտանգության սպառնալիք է. Աբրահամյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
11:15
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս