Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նշել է, որ ՄԱԿ֊ում Ռուսաստանի ելույթը գնահատում է բացասական. Նա հավելել է, որ դաշնակցի կողմից շատ ավելի հասցեական կարող էր հնչել. Դա արեցին երկրներ, որոնք որ Հայաստանի հետ որևիցե սերտ կապեր չունեն։
Կամ չի կարողանում, կամ չի ուզում, կամ միևնույն ժամանակ` համ չի ուզում, համ չի կարողանում. Համենայն դեպս` ես զարմացած չեմ։ Վերջին իրադարձությունները ցույց էին տալիս, որ հնարավոր է` Ռուսաստանի կողմից նման ձևով լինի արձագանք,֊նշել է Ա. Սիմոնյանը