Քաղաքականություն

ՄԱԿ ԱԽ-ի քննարկման բոլոր մասնակիցների՝ Լաչինի միջանցքը բացելու կոչից անդին պետք է տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա այդ կոչը Ադրբեջանի վրա

ՄԱԿ ԱԽ-ի քննարկման բոլոր մասնակիցների՝ Լաչինի միջանցքը բացելու կոչից անդին պետք է տեսնել, թե ինչ ազդեցություն կունենա այդ կոչը Ադրբեջանի վրա:

Այսօր, ի դեպ, գուցե ընդունվի հայտարարություն, որի բովանդակությունն ու շեշտադրումները չափազանց էական են, և որը Ֆրանսիայի առաջարկով պետք է քննարկի Անվտանգության խորհուրդը:

Որևէ մեկը չի կասկածում, որ Ադրբեջանը շատ լավ հասկացել և հաշվարկել է դեպքերի հենց նման զարգացումը: Դժվար է պատկերացնել, որ աշխարհում կարող էր գտնվել գեթ մեկ ողջամիտ երկիր, որը կարող էր ստեղծված ճգնաժամային իրավիճակում այլ դիրքորոշմամբ հանդես գալ:

Հարցը նրանում է, որ ՄԱԿ ԱԽ անդամները թեև կոչ են անում անհապաղ Ադրբեջանին բացել միջանցքը, այդուհանդերձ իրական քաղաքական գետնի վրա ներկայումս աշխարհաքաղաքական մեծ դիմակայության մասնակիցներ են իրենց տարբեր շահերով, տարբեր մղումներով և հետաքրքրություններով, որոնք ուղղակի արտահայտվում են ոչ միայն անմիջականորեն հարավկովկասյան տարածաշրջանում, այլև հայ-ադրբեջանական հակամարտությունում և արցախյան խնդրում:

Այդ իմաստով, Ադրբեջանը թերևս հենց տվյալ իրողությունների հաշվարկով է նաև, որ գնացել է միջանցքը փակելու և Արցախը շրջափակելու քայլին, և այստեղ է ամբողջ հարցը, թե ի՞նչ է կատարվել ու կատարվում իրական գետնի վրա, որտեղ փաստացի համաշխարհային պատերազմ է և որտեղ շոշափվում են բոլորովին այլ շահեր ու տրամաբանություն:

Հետևաբար, այստեղ մեզ հուզող հարցերի հարցը պետք է լինի ոչ միայն «կբացվի, թե ոչ» շեշտադրումը, այլ ի՞նչ միջազգային տրամաբանություն կձևավորվի Լաչինի միջանցքի շուրջ և Բաքվին արդյո՞ք կհաջողվի ձևավորել հենց «միայն մարդասիրական» նշանակության հիմք:

Արման Բաբաջանյան

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ

21.XII. 2022թ.

Հռոմ, Իտալիա

Թիվ 1

Recent Posts

Կամ ՌԴ-ն չի կարողանում պարտադրել Ալիևին կատարել պայմանավորվածությունները, կամ պարզապես չի ուզում

«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. «Բաքվում պահվող հայ գերիների հարցը բացահայտում է…

3 hours ago

Քննարկվել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման…

5 hours ago

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը 2024 թվականի փետրվարի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր…

5 hours ago

ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում

Մարտի 12-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել շնորհանդես-քննարկում՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում հաշվապահական հաշվառման…

6 hours ago

Մկրտչյանը հանդիպել է Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարարի հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և…

6 hours ago

Քննարկել են խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել…

6 hours ago