Հայաստան
22.12.2022

Պայմանագրային զինծառայողը մոտ 93 հազար դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք

Պայմանագրային զինծառայողը մոտ 93 հազար դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք

ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողը՝ ավագ սերժանտի զինվորական կոչումով, 2022 թվականի հունվարին, «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հետ:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում իրականացված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ այդ ընթացքում պայմանագրային զինծառայողը օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցից ընդունել է վարձատրության դիմաց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, տարածքային անձեռնմխելիությանը և արտաքին անվտանգությանն ի վնաս օգտագործելու համար ծառայության բերումով իրեն հայտնի պետական, ծառայողական գաղտնիք հանդիսացող, ինչպես նաև ռազմական բնույթի այլ տեղեկություններ հավաքելու և հանձնելու վերաբերյալ առաջարկը:

Նույն ժամանակահատվածում, նշված պայմանագրային զինծառայողը, հանձնելու նպատակով հավաքել և համացանցային կապի ընթացքում 2022 թվականի ապրիլին ադրբեջանական հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ: Մասնավերապես՝ փոխանցել է իր ծառայության զորամասի պահպանության տեղամասում գտնվող N մարտական հենակետի՝ համացանցային տեղորոշման հնարավորություն ընձեռող ծրագրի կիրառմամբ կատարված և հենակետի տեղակայման հստակ կոորդինատները բացահայտող լուսանկարը, մարտական հենակետերի միջդիրքային հեռավորության վերաբերյալ ձեռագիր սխեման, որոնց դիմաց՝ որպես վարձատրություն, համապատասխանաբար՝ 24 հազար և 21 հազար 250 դրամ գումար:

Բացի այդ, 2022 թվականի մայիսի 17-20-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական հատուկ ծառայությունների վերը նշված ներկայացուցչի հանձնարարությամբ հավաքել և նրան է հանձնել պետական գաղտնիք կազմող տեղեկություններ՝ իր ծառայության զորամասի պահպանության շրջանում գտնվող մարտական դիրքերի անվանումների, գծալարային կապի անցկացման ուղիների, գումարտակի հրամանատարական դիտակետի տեղակայման, միջդիրքային հեռավորությունների և դրանց կահավորվածության վերաբերյալ տեղեկություններ պարունակող «Կապի կազմակերպման սխեմա»-ն, որի դիմաց որպես վարձատրություն ստացել է 48 հազար դրամ:

Այսպիսով, նշված պայմանագրային զինծառայողը հնարավորություն է ստացել չբացահայտելով օտարերկրյա հատուկ ծառայությունների օգտին աշխատելու փաստը՝ հավաքել և վարձատրության դիմաց վերջիններիս հանձնել է պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի այլ տեղեկություններ հանդիսացող տվյալներ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջև դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալները:

Արդյունքում խոչընդոտել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը՝ այդ կերպ լրտեսության, ռազմական բնագավառում պետական և ծառայողական գաղտնիքի շարքին դասվող տեղեկություններ հավաքելու և հանձնելու, ինչպես նաև թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա կազմակերպության ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության կատարել է պետական դավաճանություն:

Նշված հանցանքը կատարելու համար հսկող դատախազը որոշում է կայացրել պայմանագրային զինծառայողի նկատմամբ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին: Նրան մեղադրանք է ներկայացվել. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022 թվականի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:

Լրահոս
ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են ՌԴ-ի հետ ռազմական բախման․ Գրուշկո
11:38
ՆԱՏՕ-ն ու ԵՄ-ն պատրաստվում են ՌԴ-ի հետ ռազմական բախման․ Գրուշկո
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
11:25
Իրանը հայտարարում է բանակցություններում առաջընթացի մասին
Ընտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը
11:10
Ընտրելու իրավունքը չի կարող որևէ ձևով սահմանափակվել, նախաձեռնությունը հակասում է Սահմանադրությանը
Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. քաղաքապետ
11:02
Մեր նպատակն է՝ մարդիկ ավելի շատ օգտվեն հանրային տրանսպորտից. քաղաքապետ
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
21:13
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
17:20
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը
16:17
Հայաստանի Հանրապետության համբերությունը կարող է սպառվել. ո՞րն է մեր երեք հակաքայլերը
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
14:13
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց
12:26
Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
17:29
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն
16:39
Ադրբեջանի տարածքով Հայաստան կառաքվի 490 տոննա քաշով ռուսական հացահատիկի 7 վագոն
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
15:19
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ
14:23
Նարեկ Կարապետյանը դատի է տվել ՔԿ-ին՝ պահանջելով հերքում և 1 դրամ
Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին
12:12
Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ «լիակատար ռազմական հաղթանակի» մասին
Մենք պահանջում ենք ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել. Վարդևանյան
16:57
Մենք պահանջում ենք ՍԴ-ից կամ նշանակել ընտրությունների 2-րդ փուլ կամ արդյունքները անվավեր ճանաչել. Վարդևանյան