

Օգոստոսի 23-ից Հայաստանում կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգևոր ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը:
8 օր շարունակ տեղի ունենալիք փառատոնի շրջանակում կկայանա երկու բացման արարողություն. Օգոստոսի 23-ին «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում – քննարկում ֆիլմի ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի եւ քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, որը ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է:
Իսկ օգոստոսի 24-ին Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիների տարածքում կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացման արարողությունը, որտեղ Արտո Թունջբոյաջյանի, Վահան Արծրունու եւ Վահագն Հայրապետյանի կատարմամբ կհնչեն Կոմիտասի գործերը:
Փառատոնային յուրաքանչյուր օրվա մեկնարկ կտրվի համերգային ծրագրով: Երգահան Վահան Արծրունին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշեց, որ արդեն երկրորդ անգամ է մասնակցում փառատոնին: «Հատուկ այդ համերգային միջոցռանումները կազմակերպելու համար բեմահարթակ է կառուցվել Կարապի լճի վրա եւ ամեն օր փառատոնի ընթացքում տեղի է ունենում համերգներ: Համերգային ծրագրի բացումն անելու ենք ես եւ Արտո Թունջբոյաջյանի կազմը, իսկ 27-ին համերգաշարը փակում եմ դարձյալ ես, ամբողջական համերգաշարով:
Ավելին՝ armtimes.com
«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…
Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…
Ռուսական հացահատիկի մատակարարումները Հայաստան «Ռուսական երկաթուղիներ» ընկերության ենթակառուցվածքների միջոցով դարձել են կանոնավոր։ Այս մասին հայտարարել…
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «ՀՀ ոչ մի…
Հայկական ատոմային էլեկտրակայանում ամփոփվել են տարեկան տվյալները՝ 2025 թվականին արտադրված և առաքված էլեկտրաէներգիայի վերաբերյալ: Ըստ…