Հայաստան
23.12.2022

Իմ կարծիքով, պետք է ստեղծվի Ռուսաստանի անդամակցության կասեցման մեխանիզմ.Շ․Միշել

Իմ կարծիքով, պետք է ստեղծվի Ռուսաստանի անդամակցության կասեցման մեխանիզմ.Շ․Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն այն կարծիքին է, որ անհրաժեշտ է մշակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը «կասեցնելու» մեխանիզմ. միևնույն ժամանակ նա խոստովանել Է, որ ներկայում դա հնարավոր չէ։ Այդ մասին Արմենպրեսը տեղեկանում Է «РИА Новости» գործակալությունից:

RTVi հեռուստաալիքին տված հարցազրույցում Միշելը Ռուսաստանին մեղադրել է միջազգային իրավունքը խախտելու մեջ՝ նշելով, որ երբ դա անում է ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամը, ապա «միջազգային իրավունքում թերություն կա»: «Իմ կարծիքով, պետք է ստեղծվի անդամակցության կասեցման մեխանիզմ. ես չեմ խոսում Ռուսաստանին լիովին հեռացնելու մասին, բայց առնվազն Անվտանգության խորհրդում Ռուսաստանի անդամակցությունը  կասեցնելու մասին», – հայտարարել Է նա։

Միևնույն ժամանակ Եվրախորհրդի ղեկավարը խոստովանել է, որ «այս պահին դա հնարավոր չէ, դա փակուղու առջև կկանգնեցնի ՄԱԿ-ի անվտանգության բուն հայեցակարգը»:

«Այնուամենայնիվ մենք հստակ տեսանք, որ մինչև այս պատերազմի սկսվելը ՄԱԿ-ի անվտանգության հայեցակարգն արդեն շատ երերուն էր և բազմաթիվ դժվարություններ ուներ միջազգային լուրջ խնդիրները լուծելու գործում:

Այնպես որ, ես այն մարդկանց թվում եմ, ովքեր կարծում են, որ վաղ թե ուշ ՄԱԿ-ի աշխատանքի բարեփոխումը պարտադիր Է լինելու, օրինակ՝ արդի աշխարհակարգի հավասարակշռությունն ավելի լավ հաշվի առնելու համար», – նշել է Եվրոպական խորհրդի նախագահը։

Մասնավորապես, ըստ նրա, Աֆրիկան և Լատինական Ամերիկան այժմ վատ են ներկայացված ՄԱԿ-ի կառույցներում։ «Կարծում եմ, որ ՄԱԿ-ի համակարգի խորը բարեփոխման մասին քննարկում լինելու է»,- եզրափակել Է նա։

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42
Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31
Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47
Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29
Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23
FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր ինքնաթիռ է պատվիրել
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50
Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40
Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26
Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13
ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50
Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39
Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ