Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Գրիգոր Մինասյանը նշանակվել է արդարադատության նախարար:
Գրիգոր Մինասյանը մինչ այժմ զբաղեցրել է Արդարադատության փոխնախարարի պաշտոնը։
Նշանակումը կայացել է՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի։














