Հայաստան
26.12.2022

ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում սպասվում են երկկողմ հանդիպումներ. Դմիտրի Պեսկով

Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կլինեն:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյոք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպում նախատեսում են, թե ոչ:

«Ո՛չ, եռակողմ հանդիպում չի լինի, սակայն երկկողմ շփումներ, իհարկե, տեղի կունենան այս ոչ պաշտոնական հանդիպման շրջանակներում», – ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցիչը հավելել է, որ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ չի նախատեսում նաև Տաջիկստանի և Ղրղզստանի ղեկավարներ Էմոմալի Ռահմոնի և Սադիր Ժապարովի հետ:

Բացի Երևանի և Բաքվի միջև միջնորդի դեր խաղալուց, Մոսկվան բազմիցս հանդես է եկել նաև Բիշքեկի և Դուշանբեի միջև միջնորդի դերում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-27-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:  Վարչապետը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական  գագաթնաժողովին: 

Լրահոս
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
17:02
Օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի
ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակում հանդիպումներ են ունեցել
16:51

Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ով
16:42

Հայաստանն ու ԱՄԷ-ն կխթանեն արբիտրաժային կենտրոնների միջև համագործակցությունը
16:31

Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
16:15
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
ԱՄՆ-ն ու ՀՀ-ն կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերի
16:00

Առաջարկվում է երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության ժամկետը երկարացնել
15:47

Թալինում մանկապարտեզի շենքը Կտրիճին հանձնելուց հետո երեխաները զրկվել են կրթության հնարավորությունից. Չախոյան
15:29

FLYONE Armenia-ն Airbus-ից երկու նոր  ինքնաթիռ է պատվիրել
15:23

Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվն աճել է, բայց հյուրանոցներում մնացողներինը՝ նվազել
14:50

Ոչ ոք իր մեքենան օրը 5000 դրամով չէր տրամադրի, հանուն համայնքի է արել. Համբարձումյանը՝ եղբոր մեքենայի մասին
14:40

Ավանում բացվել է «Յուվենտուսի» հայաստանյան ակադեմիան
14:26

ՌԴ-ից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է
14:13

Գոռ Մինասյանը դարձել է Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր
13:50

Աշոտ Արզումանյանից կբռնագանձվի շուրջ 20 անշարժ և շարժական գույք, շուրջ 1,6 միլիարդ դրամ
13:39